Լոս Անջելեսի հայ համայնքը «դուխով» մերժում է Հրագին

Հեղափոխության հայտնի հիթի հեղինակ Հրագը վերջերս սոցիալական կայքի իր էջում տեսահոլովակ էր տեղադրել, որտեղ հրավիրում է Լոս Անջելեսի հայ համայնքին Գլենդելի համերգային սրահներից մեկում տեղի ունենալիք իր համերգին: Այդուամենայնիվ, համերգը չեղարկման վտանգի տակ է` հաշվի առնելով, որ նախկինում Լոս Անջելեսի մեր հայրենակիցներն արդեն «մերժել» են երիտասարդ նորահայտ երգչին: Մասնավորապես, Agua Caliente համերգասրահում տեղի ունեցած մենահամերգին անհայտ է, թե Հրագը ում էր «դուխով» կոչեր անում, քանի որ դահլիճը դատարկ էր:

Այս անգամ ևս լոսանջելեսյան համայնքը նրան գրկաբաց չի ընդունել: Ստացված տեղեկությունների համաձայն` մայիսի 31-ին Alex Theatre համերգասրահում կայանալիք Հրագի երկրորդ համերգի տոմսերի վաճառքը չի անցնում 20%-ը: Հարց կարելի է ուղղել Հրագի լոսանջելեսյան համերգների կազմակերպչներին, ովքեր առաջին ձախողումից հետո, երկրորդ անգամ են փորձ անում Լոս Անջելեսի քմահաճ ունկնդրին «հրամցնել» Հրագի երաժշտությունը, որի պահանջարկը սահմանափկվում է Հայաստանում տարբեր առիթներով կազմակերպվող բացօթյա անվճար համերգների մասնակցելով: Արդյո՞ք խելամիտ է նման մասշտաբի երգչի համար կազմակերպել նման համերգներ: