«Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» Լոս Անջելեսում

Վաստակավոր արտիստներ Մկրտիչ Արզումանյանը և Սաթենիկ Հախնազարյանը Արման Նշանյանի «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» ներկայացումով հանդես եկան Լոս Անջելեսի հայ հանդիսատեսի համար: Մայիսի 3-ին Aurora Banquet Hall-ում կայացած փակ ներկայացմանը ներկա էին Լոս Անջելեսի հայ համայքնի մի շարք հայտնի ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ հյուրախաղերի մեկնելուց առաջ Մկրտիչը և Սաթենիկը յուրահատուկ տեսահոլովակ էին հրապարակել` հրավիրելով իրենց ներկայացմանը: