Պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ ոստիկանությունը գործողություններ է իրականացնում Հյուսիսային Հոլիվուդում և Սան Վելլիում հոկտեմբեր ամսից 26 տան կողոպուտի մեջ մեղադրվող ավազակախմբի ձերբակալման համար:
Համաձայն ոստիկանության լրատվամիջոցի` ավազակախմբի կողմից կատարված վերջին կողոպուտը տեղի է ունեցել երկուշաբթի` ժամը 6-ի մոտակայքում, Սան Վելլի, Բելլէյր պողոտա 7700 հասցեում:
Երեք անձ, որոնցից մեկը` դիմակավորված, մուտք են գործել նշված հասցեում գտնվող տուն և, վերցնելով սեյֆը, լքել են տարածքը:
Ոստիկանությունը հայտնում է, որ տղամարդիկ տարածքը լքել են նոր մոդելի Nissan Rouge ավտոմեքենայով, որի ղեկին եղել է չորրորդ կասկածյալը:
Դեպքը գրանցվել է հոկտեմբերի 15-ին: Այն, ըստ ոստիկանության, առանձնանում է կարճ ժամանակում նշված փոքր տարածքում կատարված բազմակի ներխուժումներով:
Ըստ ոստիկանության տվյալների` կողոպտիչները նշանի տակ են առնում ընտանեկան առանձնատներ Քոլդվոթեր Քենյոն բուլվարի և Բելլէյր պողոտայի տարածքներում:
Կասկածյալները փնտրում են քիչ կամ առանց լուսավորության տներ, դռների ապակիները կոտրելու միջոցով ներ են խուժում և փնտրում թանկարժեք զարդեր, կանխիկ գումար, դիզայներական պայուսակներ, ինչպես նաև հրազեն:
Նշվում է, որ կողոպուտներից մի քանիսի ժամանակ նրանց հաջողվել է զենք գողանալ:
Կողոպտիչները հիմնականում աշխատում են երկուսից չորս հոգանոց խմբերում, իսկ հարձակումները կատարում են երեկոյան ժամը 5-ից 10-ը ընկած շրջանում: Որոշ դեպքերում հաջողվել է ֆիքսել մեքենաների դիմապակուն փակցված տեխնիկան զննման կտրոնները:
Երկուշաբթի օրվա դեպքի բոլոր երեք տղամարդկանց հասակը եղել է մոտավորապես 177 սմ, քաշը` 70-80 կգ:
Երեքն էլ կրել են սև հագուստ, իսկ նրանցից երկուսի կոշիկների գույնը տարբեր է եղել:
Nissan-ից բացի, կողոպտիչներին նկատել են նաև սպիտակ Kia sedan և Cadillac Escalade մակնիշի մեքենաներով:
Դեպքի վերաբերյալ տեղեկություն ունեցողները կարող են կապվել Հյուսիսային Հոլիվուդի տարածքային ոստուկանություն 818-754-8:378 or 818-754-8377 համարներով, իսկ անանուն հաղորդագրությունների համար` 800-222-8477 կամ այցելելով www.LACrimeStoppers.org հասցեով: