Շատը՝ շատին, շան պոչն՝ աղքատին…

Օրերս Լոս Անջելեսում, մասնավորապես Գլենդելում լուրեր են պտտվում Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսության կողմից կազմակերպելիք միջոցառման կամ որ ավելի ճիշտ կլինի ասել «հանճարեղ բիզնես պլանի» մասին:

Հիմա ամեն ինչ սկզբից: 2019 թվականին լրանում է Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսության հիմնադրման 25 ամյակը և մերոնք որոշել են նշանավորել այդ օրը փառահեղ միջոցառմամբ:

Միջոցառումը կկայանա Գլենդելի Հիլթոն հյուրանոցում իսկ հիմա ուշադրություն, սահմանված սակագները տատանվում են $250-ից $25,ՕՕՕ դոլլարի սահմանում: Իհարկե հյուպատոսությունում շատ լավ հասկանում են որ իրենք Լոս Անջելեսի հայության շրջանում չունեն այն հեղինակությունը որի համար ոչ թե $25,ՕՕՕ այլև $25 դոլլար կտրամադրեն մարդիկ և հենց այստեղ է որ փայլատակում է «հանճարեղ բիզնես պլանը»: Միջոցառմանը հրավիրվել է ՀՀ Վաչապետի տիկին Աննա Հակոբյանը և մարդկանց շրջանում միջոցառումը ավելի շատ ներկայացվում է որպես՝ «հանդիպում Աննա Հակոբյանի հետ»: Հավելենք որ միջոցառման տոմսերը կարող եք ձեռք բերել միայն «սև շուկայում», այսինքն դրանք ազատ վաճառքի ենթակա չեն: Հավանաբար Հյուպատոսությունը ցանկանում է թաքցնել կանխատեսված եկամտի չափը:

Դառնանք Աննա Հակոբյանին ով ըստ լուրերի ևվս ցանկանում է դրամահավաքներ կազմակերպրել Միացյալ նահանգներ այցելության շրջանում: Իհարկե կգտնվեն մարդիկ որոնց ինքնահաստատման մարմաջը կդրթի $25,ՕՕՕ դոլլար տրամադրել վարչապետի տիկնոջ հետ մեկ լուսանկարի համար, նրանք նույն էին անում նաև նախկին իշխանության օրօք միայն մեկ տարբերությամբ որ օրինակ, ըստ օդում կախված լուրերի Սերժ Սարգսյանի հետ ընթրիքը ոմանց վրա արժեցել է մինչև $60,ՕՕՕ դոլլար:

Հիմա գլխավոր ինտրիգը.
Ինչի՞ համար է հավաքագրովում այդ գումարը, ո՞վ է այն տնօրինելու և ինչպե՞ս: Արդյո՞ք Աննա Հակոբյանը տեղյակ է այս ամենից թե պարզապես նրան օգտագործում են որպես PR գործիք:

Հիմա անրադառնանք խնդրի բարոյական կողմին: Եթե սա իսկապես հանդիպում է Վարչապետի տիկնոջ հետ և այնտեղ քննարկվելու են Սփյուռքին վերաբերվող հարցեր ապա ինչու՞ է անտեսված մտավորականությունը, միջին խավը այն մարդիկ ովքեր ամենակտիվն էին հեղափոխության օրերին: Գիտնականներ մտավորականներ որոնք այդ ծավալի գումար նույնիսկ մեկ տարում չեն կարողանում աշխատել:

Իսկ եթե սա Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսության հիմնադրման 25 ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառում է ապա ինչու՞ է համայնքը դուրս մղված այս պրոցեսից:

Ի վերջո Գլխավոր Հյուպատոսը պարտավոր է հանդես գալ բացատրությամբ և պատասխանել հետևյալ հարցերին:

1-ին ինչու՞ չկա տոմսերի ազատ վաճառք:
2-րդ ինչու՞ է ամեն ինչ արվում գախտնիության պայմաններում:
3-րդ որտե՞ղ են ուղղվելու հավաքված միջոցները:
4-րդ Վարչապետի տիկինը տեղյա՞կ է այս ամենից:
5-րդ այս ի՞նչ սարսափելի գներ եք սահմանել:

Միթե կարելի է հանուն փողի անցնել ամեն ինչի վրայով, միջինից ցածր կենսամակարդակ ունեցող մարդկանց ներկայությունը փոխել օրինակ մարիխուանայի կամ բանկային մեքենայություներով զբաղվող մարդկանց հետ, որովհետև գոնե այս համայնքում բոլորին պարզ է թե ովքեր կարող են $25,ՕՕՕ դոլլար տրամադրեն մեկ ընթրիքի համար: