104 տարեկանում վախճանվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածը

Նա լուսանկարիչ էր կյանքի անհավանական պատմությամբ:

Երկուշաբթի ԱՄՆ Միլոուք քաղաքում 104 տարեկան հասակում վախճանվել է լուսանկարիչ Բ. Արթին Հայգը: Նա վերապրել է Հայոց ցեղասանությունը, լուսանկարել Ֆրանկլին Ռուզվելտին, ներկա եղել Բեյբ Ռութի խաղերին Յանքիների դաշտում:

Մահը վրա է հասել բնական պատճառներով: Օգոստոսին Հայգը նշել էր 104 ամյակը:

Հայգ Արթին Կոջաբաբյանը ծնվել է 1914-ին Հայաստանում` Առաջին աշխարհամարտից ավելի քիչ, քան մեկ շաբաթ հետո, 4-5 տարեկանում որբացել է: Սեփական աչքերով տեսնում` ինչպես են թուրք զինվորները մորը քշում, իսկ մաթեմատիկայի դասախոս հայրը, պարզապես անհետանում է: Կոջաբաբյանների ընտանիքը հարուստ էր` Հադջին հայկական գյուղի վերնախավից:

Լքելով Հայաստանը Հայգը քեռու հետ բնակություն է հաստատում Կոնտանդնուպոլիսում, որտեղից տեղափոխվում է Մարսել, Ֆրանսիա, այստեղից էլ Բուենոս Այրես, Արգենտինա: Մինչև Նյու Յորքում հաստատվելը գրեթե 10 տարեկան էր: Այստեղ հեռու զարմուհին լուսանկարչական ստուդիա ուներ Թայմս Սքվերում` Բրոդուեյի Ուեսթ 46-րդ փողոցում: Այստեղ Հայգը հասկացավ, որ ցանկանում է գեղեցիկ աղջիկների լուսանկարել և խնդրեց քրոջը, որն այդ ժամանակ թատրոնի պրոդյուսեր Ֆլո Զիգլֆիլդի համար լուսանկարներ էր անում, սովորեցնել իրեն պրոֆեսիոնալ լուսակարչության գաղտնիքները:

Հայգը տեղափոխվում է Վաշինգտոն, որտեղ  աշխատում է Underwood & Underwood լրատվական լուսանկարչության ընկերությունում, որը ստուդիաներ ուներ տարբեր հյուրանոցներում, որտեղ հարսնացուները լուսանկարվում էին երկու կամ երեք լուսանկարիչների մոտ, որպեսզի վարձեին իրենց ամենաշատը դուր եկածին:

Underwood & Underwood-ում Հայգը հանդիպում է ապագա կնոջը` Մաբելին, ով հայտնի էր որպես Քարոլայն, և աշխատում էր ընկերության ընդունարանում: Նրանք միասին անցկացրին շուրջ չորս տասնամյակ, մինչև կնոջ մահը 1977 թ. թոքերի քաղցկեղից:

Վաշինգտոնից Հայգը տեղափոխվում է Դալլաս` աշխատելու Gittings-ում, որն այդ ժամանակների դիմանկարային լուսանկարչությամբ զբաղվող ամենանշանավոր ստուդիաներից էր: 1954 թ. տեղափոխվում է Միլոուք, որտեղ Chapman’s հանրախանութի կողքին` Վիսքոնսին պողոտայում, Pfister Hotel-ի հակառակ փողոցին գնում է իր լուսանկարչական ստուդիան:

Ավելի ուշ B. Artin Haig Photography անունով ստուդիաներ բացվեցին Միլոուքի այլ հատվածներում:

93 տարեկանում Հայգը դուստրերի հետ միասին վերադարձավ հայրենիք, որտեղ ցավով հայրական տունը թուրքերի կողմից ավիրված ցեղասպանության տարիներին հայտնաբերեց:

«Նա քիչ բան էր ճանաչում». ասում է Հայգի դուստրը` Դոլորես Միշելոուն Milwaukee Journal Sentinel-ի հետ հարցազրույցում: «Դա նրա առաջին վերադարձն էր` սկսած այն գիշերվանից, երբ փախուստի էր դիմել տեղի քրդերի օգնությամբ: Կարծում եմ` վերադարձը հայրենիք չափազանց էմոցիոնալ էր նրա համար»:

Իր կյանքի իննսուներորդ տասնամյակում Հայգը դեռ շարունակում էր զբաղվել լուսանկարչությամբ, բայց արդեն օգտագործելով Hasselblad լուսաապարատներ: Իսկ երբ թուլացավ տեսողությունը, դիմեց ասիստենտի օգնության, ինչպես նաև միշտ ուներ մեկին, ով կկրեր լուսանկարչական տեխնիկան: Փորձեց նաև թվային լուսանկարչություն, որի հանդեպ, սակայն, երբեք էլ չլցվեց նույնպիսի ջերմությամբ:

Դեկտեմբերին Milwaukee Journal Sentinel-ի հետ հարցազրույցում Հայգը խոսում է իր իրադարձություններով լի կյանքից, որոնցից առանձնացնում է սիրելի խաղացողների`Լու Գերիգի և Բեյբ Ռութի խաղերը դիտելը Նյու Յորքում ապրելու ընթացքում:

«Գնում էի բեյսբոլի խաղերի և նստում երրորդ բազայի կողմում, քանի որ սիրում էի դիտել` ինչպես են նրանք բազան գրավում». հիշում է Հայգը:

Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա շաբաթ օրը` առավոտյան ժամը 10-ին Ն. Փրոսփեքթ 1840 պող., Միլոուք հասցեում գտնվող Լճի մատուռում:

Հայգի ժառանգներն են չորս դստրերը` Քարոլայնը, Դոլորեսը, Ռաքելն ու Արթին, ինը թոռները, 17 ծոռները և մեկ ծոռնորդին:

Նյութի աղբյուրը` https://bit.ly/2NKrNmx