Սեռական ոտնձգության մեջ մեղադրվող Արևմտյան Հոլիվուդի քաղաքապետը վայր է դրել լիազորությունները

Սեռական ոտնձգության մեջ մեղադրվող Արևմտյան Հոլիվուդի քաղաքապետ Ջոն Դուրանը վայր է դրել քաղաքապետի իր լիազորությունները, սակայն չի պատրաստվում հրաժարվել քաղաքի ավագանու անդամի աթոռից:

Ընտրողները, սակայն, չեն համակերպվում այս իրավիճակի հետ:Երկուշաբթի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպմանը բնակիչները պահանջեցին Դուրանի լիակատար հեռացումը: Այս բոլոր իրադարձությունները հետևիցին Դուրանին Լոս  Անջելեսի Հոմոսեքսուալ տղամարդկանց երգչամբի իր անդամակիցների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրելուն:

Նշենք, որ Դուրանը ժխտում է իրեն ներկայացվող բոլոր մեղադրանքները: Նա որպես քաղաքապետի պաշտոնը վայր դնելու պատճառ է նշել առողջական խնդիրները: Դուրանի պաշտոնավարումը որպես ավագանու անդամ ավարտվում է 2020 թվականի նոյեմբերին: Քաղաքային խորհուրդը լիազորված չէ կասեցնել նրա անդամակցությունը:

Աղբյուրը` https://bit.ly/2SJsspp