Սևակը այն արտիստներից է, ով մշտապես բում է ստեղծում իր շուրջն ու հավաքում լեփ-լեցուն դահլիճներ:
Թեպետ երգիչը ի տարբերություն այլ աստղերի գաղտնի էր պահում ամանորյա գիշերը իր որտեղ լինելը, սակայն այսօր նրա ինստագրամյան էջում տեղադրած story-ներից պարզ դարձավ, որ նա 2019-ի Ամանորը նշելու է ԱՄՆ_ում: Երգիչը հրավեր է ստացել ԱՄՆ-ից՝ ներկա գտնվելու միջոցառման, որտեղ էլ կլինի երեկոյի հատուկ հյուրը: Ըստ կազմակերպիչների, Սևակի անունը մեծ իրարանցում է առաջացրել Լոս Անջելեսում բնակվող երկրպագուների մոտ՝ շատ արագ սպառելով միջոցառման տոմսերը: Սա վկայում է այն մասին, որ երգչին սիրում և սպասում են նաև ԱՄՆ-ում:
Նշենք, որ Սևակն ԱՄՆ-ում առաջին անգամ է լինելու և ներկայանալու է նոր համերգային ծրագրով՝ իր երկրպագուներին հնարավորություն տալով կենդանի կատարմամբ վայելելու իր երգացանկը: Սա կլինի երգչի ամանորյա նվերը Լոս Անջելեսում բնակվող հայրենակիցներին:
Հավելենք, որ համերգային ծրագրին մասնակցելու են նաև Հայաստանից «Տարվա հայտնություն» մրցանակին արժանացած զույգը՝ Հակոբ Հակոբյանը և Արմեն Հովհաննիսյանը, ինչպես նաև սիրված երգչուհի Իրինա Հարությունյանը:
Թե էլ ինչ անկնկալներ են սպասվում տոնական երեկոյի ընթացքում դեռևս հայտնի չէ, բայց կանխատեսելի է, որ ԱՄՆ-ի հայությանը Ամանորի գիշերը սպասվում է մեգատոն՝ բացառիկ համերգային ծրագրով:
Միջոցառումը կազմակերպել են Grand party և Armenian Entertainment ընկերությունները: