Լոս Անջելեսի միջազգային օդանավակայից թռչող 21 տարեկանից մեծ ուղեւորները հիմա կարող են իրենց հետ մարիխուանա տանել, հայտնում է USA.one-ը: Օդանավակայանի ղեկավարությունն իր նոր քաղաքականության մասին հայտնել է այս շաբաթ: Այն մտցրել են Քալիֆորնիա նահանգում ռեկրեացիոն նպատակներով մարիխուանայի վաճառքի օրինականացման լույսի ներքո: Նոր օրենքը սկսել է գործել 2018 թվականի հունվարի 1-ից:
Օդանավակայանի նորամուծությունը սահմանափակումներ ունի. անձնական օգտագործման համար թույլատրվում է անցկացնել առավելագույնը 28,5 գրամ դասական եւ 8 գրամ խտացված մարիխուանա: Ինչպես նշված է LAX հայտարարության մեջ, ուղեւորները պետք է ի գիտություն ընդունեն, որ մարիխուանայի մասին օրենքները տատանվում են նահանգից կախված, ուստի նրանց խորհուրդ են տալիս հստակեցնել՝ նշանակման վայրում կանեփն արդյոք օրինակա՞ն է համարվում:
Մարիխուանա ունենալը նախկինի նման արգելված է: Այս մասին նշված է դաշնային օրենքում, որը տարածվում է դաշնային օդային տարածքի վրա: Այս պատճառով Տրանսպորտային անվտանգության վարչակազմի (Transportation Securitу Administration — TSA) գործակալները կարող են նման ուղեւորների դեմ միջոցներ ձեռնարկել: Այդպիսի իրավիճակներում գործակալները ոստիկանների կկանչեն եւ նրանց կվերապահեն ձերբակալվածների ճակատագիրը որոշել, քանի որ կազմակերպության հիմնական նպատակն է «ահաբեկչությունից եւ սպառնալիքներից օդանավերի ու դրանց ուղեւորների անվտանգությունը»: Եթե Լոս Անջելեսի ոստիկանությունը որոշի, որ ուղեւորն իր հետ խոտի թույլատրված քանակություն է տանում, ապա նրան ազատ կարձակեն: «Սա հանվագործություն չէ»,- ասել է օդանավակայանի Ոստիկանական դեպարտամենտի սպա Ալիսիա Էրնանդեսը:
Աղբյուրը՝ news.am