Գլենդելի փողոցներից մեկը, որը նախկինում կոչվում էր Մերիլանդ, կանվանափոխվի և ի պատիվ Արցախի Հանրապետության կկոչվի՝ Արցախի պողոտա: Անվանափոխման երեկոն կմեկնարկի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 9:00-ից: Արարողությանը ներկա կլինեն բոլոր հետաքրքրված անձիք, այդ թվում՝ Գլենդելի բնակիչները, գործարարներ, այցելուներ:
Հիշեցնենք, որ Գլենդելի քաղաքային խորհուրդը Մերիլանդ պողոտայի՝ Ուիլսոն և Հարվարդ փողոցների միջև ընկած հատվածն Արցախ անվանափոխելու որոշումը կայացրել է 2018 թվականի հունիսի 12-ին: