Հոկտեմբերի 14-ին Լոս Անջելեսի «Arbat Banquet Hall» համերգասրահում տեղի կունենա, հեռուստառադիոհաղորդավար,երաժիշտ-երգահան ՌԱՖԱՅԵԼ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ հեղինակային ստեղծագործությունների երեկոն:

«Մի քանի ամիս առաջ եմ խոսել պարոն Ջրբաշյանի հետ, այնքան առողջ բանականություն ուներ, որ նույնիսկ առաջարկեց ինձ հետ բեմադրություն անել» Տարիներ շարունակ աշխատելով հայաստանյան հեռուստաընկերություններում եւ ռադիոյում, լինելով Հայաստանում Առաջին Ուսանողական Ռադիոկայանի հիմնադիրը՝ այժմ տեղափոխվել է ԱՄՆ եւ իր գործունեությունը ծավալում է այնտեղ:

«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով հեղինակային երեկոյին, Ռաֆայել Մնացականյանը նշեց, որ երեկոյի ընթացքում հանդիսատեսին կներկայացնի հեղինակային երգ ու երաժշտություն, արձակ եւ չափածո ստեղծագործություններ, կլինեն նաեւ հետաքրքիր մեկնաբանություններ կարեւոր իրադարձությունների հետ կապված. «Տարիներ շարունակ ամեն օր հեռուստաեթերից Լոս Անջելեսաբնակ մեր հայրենակիցները հանդիպել են ինձ հետ, իմ հաղորդաշարը մշտապես բարձրացրել է կարեւոր հարցեր եւ փնտրել է պատասխաններ: Հեղինակային եկեկոն հրաշալի հնարավորություն է հանդիպելու, ծանոթանալու իմ ստեղծագործական գործունեությանը, որը մնում է եթերից դուրս»,-փաստեց Ռ. Մնացականյանը եւ հավելեց, որ հեղինակային ստեղծագործությունները հաջողությամբ ներկայացրել է Հայաստանում, Եվրոպայում եւ Մեքսիկայում, այժմ ժամանակն է, որպեսզի դրանց ծանոթանա նաեւ Լոս Անջելեսի հայությունը:

 

Ռաֆայել Մնացականյանի հեղինակային երեկո…Տեղերը արդեն սպառվում են,շտապեք: 818 265 05 06http://ticketmicket.com

Posted by Rafayel Mnatsakanyan on Wednesday, September 26, 2018