Դերասան Սևակ Հակոյանն ամուսնացել է (լուսանկարներ)

Դերասան Սևակ Հակոյանն օրերս ևս լքեց ամուրիների ցուցակը. օգոստոսի 3-ին տեղի ունեցավ դերասանի ու իր ընտրյալի՝ Ալինայի հարսանյաց արարողությունը:

Տոնական երեկոյի համար զույգն ընտրել էր  «The Great Ceasar» արարողությունների սրահը:

LosArmNews.com կայքը, շնորհավորելով նորապսակներին, ներկայացնում է երեկոյից մի քանի լուսանկար:

Հիշեցնենք, որ մասնագիտական հագեցած կենսագրությամբ հանդերձ, Սևակ Հակոյանը հանդիսատեսին առավել հայտնի դարձավ Լոս Անջելեսի հայերի մասին պատմող ,Արամ, Արամ ֆիլմից, որտեղ նա մարմնավորում էր գլխավոր հերոսներից մեկին: