Գլխավոր Լոս Անջելես Սփյուռքի նախարարի հետ հանդիպմանը կիսատ թողնելով խոսքս՝ հեռացա. Արմեն Մովսիսյան

Սփյուռքի նախարարի հետ հանդիպմանը կիսատ թողնելով խոսքս՝ հեռացա. Արմեն Մովսիսյան

Երգահան Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սփյուռքի նախարարի հետ հանդիպման էի գնացել: Այն, որ հանդիպման ֆորմատը այն չէր, կարելի էր ենթադրել: Շատ բազնաշերտ է սփյուռքը: Մինչև վերջ չմնացի հարցս էլ կամ ավելի շուտ ուղուրդումս, որ սփյուռքի հետ հանդիպումը առաջնային պիտի ծառայի բոլորիս անհանգստացնող սահմանային, մեղմ, ասած ոչ հանգիստ վիճակի, լարման դեպքում սփյուռքից եկող միջոցների նպատակային կոորդինացման համար շատ կոնկրետ վստահելի կառույցով կազմակերպելը, այդպես էլ մնաց օդում կախված, չհասցրեցի, չթողեցին սփյուռքին` ավելի «հուզող» արդիական հարցերի ծափ հեղափոխական խանդավառության, ու բողոքների մեջ ձևակերպել:

Այդպես էլ կիսատ թողնելով խոսքս՝ հեռացա: Մնալով ես մեր 20$-ի չհասկացված գաղափարին ու 2016 աննապատակային ուղարկված ու իրականում չկորդինացված միջոցների փոշիացմամբ դառը հիշողություններով: Իսկ դա կարծեմ թե կարևոր դեռ այդպես էլ նույնիսկ չփնտրված ու չառաջարկված կարևոր համակարգման խնդիր է: Ինչ ասեմ, գրեմ բաց տեքստով, քանի դեր սփյուռքի նախարարը ամերիկյան ամենամեծ գաղթօջախում է, գուցե պետք գա, հաշվի առնվի.. Խաղաղ երկինք մեր հայրենիքին, զինվորիս էլ անփորձանք»: