Գլենդելի սրտում կգործի հայ-ամերիկյան թանգարան. Տարիներ տևած բանակացությունները տվեցին իրենց արդյունքը

Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր՝ տարիներ տևած բանակցություններից և անցած գիշեր Գլենդելի քաղաքային խորհրդի միաձայն քվեարկությունից հետո, մենք պաշտոնապես ստորագրեցինք հայ-ամերիկյան թանգարանին վերաբերող փաստաթղթերը: Ես շատ ոգևորված եմ Գլենդելի նոր թանգարանի հեռանկարներով»:

Ինչպես նշել է քաղաքապետը պայմանագիրը միաձայն ստորագրել են Քաղաքային խորհրդից ներկա բոլոր անդամներն էլ, նրանց թվում՝  Զարեհ Սինանյան, Արա Նաջարյան, Վարդան Կարապետյան, Պաուլա Դեվին:

Պաշտոնական արարողությունն իր ներկայությամբ պատվել է նաև Հայ առաքելական եկեղեցու արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոս Դերդերյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ նահանգապետ Ջերի Բրաունը վերանայել է Կալիֆոռնիայի պետական բյուջեն և 1 մլն դոլար է հատկացրել Գլենդելում Հայ-ամերիկյան թանգարան կառուցելու համար:

Թանգարանի գլխավոր նպատակն է քաղաքին նոր գույն հաղորդել ու ներկայացնել ամերիկահայերի փորձն ու ԱՄՆ ազգային և մշակութային բազմազանությունը: Այս շենքում գործելու են ցուցասրահներ, ուսումնական կենտրոններ…