«Այդքան բոռալուց հետո՝ խայտառակ պատմություն, սպորտային, անշուք դահլիճ, ու ավելի անշուք թարգմանիչ». ներկաները դժգոհում են սփյուռքի նախարարի Լոս Անջելեսի «պատմական» այցից

Ես մի բան չեմ հասկանում։
Երկու շաբաթ է, գովազդային մի 20 լոգոյով հայտարարություններ էին անում, գովազդում իրենց կազմակերպած հանրային հանդիպումը սփյուռքի նախարարի հետ Գլենդելում։ Մտածում էինք, տեսնես ի՞նչ ծանրակշիռ դահլիճ են ընտրել, ի՞նչ մակարդակով հարցեր են պատրաստել, ի՞նչ են ներկայացնելու այսքան բոռալուց հետո։
Հետո՞։
Հետո տեսանք խայտառակ մի պատմություն։ Սպորտային դահլիճ էր դա, ի՞նչ էր։ Անշուք աթոռներով, և ավելի անշուք, հայերեն երկու բառ չիմացող մի երիտասարդով, որ երկու հարց չկարողացավ տալ, կամ թարգմանել։ Հետն էլ պարզվեց,որ Գլենդելի քաղաքապետարանին ենք պարտական այս «պատմական» հանդիպման համար։
Չեք կարողանում, մի զբաղվեք ինքնագործունեությամբ։ Կամ խնդրեք, մենք մի բան կմտածենք։ Հերիք է այսքան դիլետանտությամբ ժողովրդի ճաշակը փչացնեք։
Ու բավական է քծնվեք էս նոր պաշտոնյաներին։ Մի փչացրեք նրանց։ Նրանք եկել են ժողովրդին ծառայելու երազներով։
Դե ուրեմն թողեք, թող սրտանց ծառայեն։
Հետո չասեք, վա՜յ, էս երբ էսպես շփացան։

Աղբյուրը՝ facebook.com