Ո՞վ է կազմակերպել սփյուռքի նախարարի համերգը Լոս Անջելեսում

Դաշնակները կազմակերպել են Սփյուռքի նախարարի համերգը Լոսում

Հուլիսի 27-ից օգոստոսի 7-ը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը պաշտոնական այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կայցելի Լոս Անջելես, Նյու Յորք և Բոստոն քաղաքներ։
Մինչդեռ այցը, որի մասին արդեն այսօր պաշտոնապես հաղորդագրություն տարածեց նաև նախարարության մամուլի ծառայությունը, ավելի շատ համերգ է հիշեցնում, քան՝ բովանդակային ու կառոցողական քայլ նախարարի կողմից:

Տպավորություն է, որ նախարարն ԱՄՆ է գալիս հյուրախաղերով, տեղի հայությանը ուրախացնելու ու որոշակի տրամադրություն ստեղծելու համար:

Թեպետ պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարարը ծրագրել է այստեղ հանդիպում ունենալ ազգային կուսակցությունների և այլ կառույցների հետ, բայց, ինչպես երևում է պաստառներից, նախարարն արդեն իսկ ունի հստակ կուսակցական ուղղվածություն, այն է՝ ՀՅԴ:

Հասկանալի չէ, թե ինչու են պաստառների վրա պատկերված դաշնակցությանը պատկանող բիզնեսների լոգոները, միթե նրանք հանդիսանում են սփյուռքի նախարարի հովանավորները դրսում:

Ժամանակին դաշնակները ֆինանսավորում ու դահլիճներ էին լցնում Թաթայի ու Ձախ Հարութի համար, հիմա էլ անցել են նոր «աստղի» գովազդով զբաղվելուն:

Մնում է համերգից 2 օր առաջ էլ գրեն «Sold out»:

Սփյուռքի նախարարը վերջին նշանակումներից ամենաքննարկվող է, հիշենք օրինակ դեպքը, երբ նախարարը չէր կարողացել պատասխանել լրագրողի հարցին՝ կապված Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» գրքի հետ, խուսափել էր հարցից ու հայտնվել անհարմար իրավիճակի ու ֆեյսբուքյան հարյուրավոր օգտատերերի ծաղրի թիրախում:

Նշանկման օրվանից քննարկվող, ընկերների հետ բլոտ խաղացող, սելֆի անող այս նախարարն ավելի շուտ Նիկոլի ու նրա թիմի համար գլխացավանք կդառնա, քան հայապահպան ու հայանպաստ գործունեություն կծավալի:

Դատելով այս ու նման այլ դեպքերից՝ կարելի է ենթադրել, որ ԱՄն-ում էլ նորանշանակ նախարարին հեշտ օրեր չեն սպասում: