Ձախ Հարութի գլխին սարքողները հիմա էլ իրար գլխի են սարքում

Օրերս համացանցում կայծակնային արագությամբ տարածվեց մի նկար, որտեղ երևում էր, թե ովքեր էին Լոս Անջելեսում Հարութ Փամբուկչյանի անվան հետ կապված աղմկահարույց միջադեպի հեղինակները:
Նկարում որպես սադրիչներ նշվում էր հետևյալ մարդկանց անունները՝ Արթուր Սահակյան, Արմեն Բարսեղյան, Քրիստինե Հալաջյան և Գայանե Մանուկյան:

Այս լուսանկարը համացանցի օգտատերերին բաժանեց երկու բանակի՝ նրանք, ովքեր պաշտպանում էին այդ անձանց և հակառակը: Կասկածելի էր միայն այն, որ այսօր համացանցում տարածվում է մեկ այլ՝ պատասխան նկար, որտեղ 4 անձանցից միայն 2-ի լուսանկարն է և կից նաև կոչ.
«Չտարածել այս հայերնասեր մարդկանց նկարները՝ որպես սադրիչ»:

Ստացվում է, որ Փամբուկչյանին «փուռը տված» համերգի կազմակերպիչները հիմա էլ նույնն իրար հանդեպ են անում. Սեփական շահերը պաշտպանելու համար թաքնվում են իրար մեջքի հետևում: Ու փոխարենը տարածվող լուրերի հերքումը տարածեին 4-ի անունից, պաշտպանում են միայն Արթուր Սահակյանին և Քրիստինե Հալաջյանին:
Այս ամենում մի բան հստակ է. Փաբուկչյանի համերգը պաշոտապես կազմարեկերպ են 3-ը՝ բացի Գայանե Մանուկյանից ու համացանցում տարածված տեսանյութում էլ հստակ երևում են հենց այդ 3-ը: Ըստ մեր տեղեկությունների՝ Գայանեն, սակայն, որևէ կապ չի ունեցել համերգի կազմակերպման հետ: Դեռ ավելին՝ Գայանեն ֆեյսբուքյան իր էջում մի քանի գրառումներով փորձում էր պաշտպանել կազմակերպիչներին: Դե նրանք էլ ի պատասխան «շնորհակալություն» են հայտնում՝ նրան այս կեղտոտ պատմության մեջ ավելի ներքաշելով:
Հավելենք նաև, որ այս մարդիկ իրենց փողոց դուրս գալն ու այդ օրերի ակցիաներին մասնակցելը մարդկանց վրա «լավություն են ծախում» ու երեսով են տալիս, թե եթե իրենք չլինեին գուցե հաղթանակ էլ չլիներ: Սեփական անձին այս ամբողջ պատմությունների մեջ այս աստիճան կարևորություն տալն ավելի շատ բիզնես է հիշեցնում, քանի գաղափարի համար պայքար:

LosArmNews.com