«Մի շատ կարևոր հարց կա, որը նոր կառավարությունը պետք է շտապ լուծի». Դավիթ Ասատրյան

Ամերիկաբնակ բանաստեղծ Դավիթ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ  գրառումը.

«Ցմահ արդարադատություն

Մի շատ կարևոր հարց կա, որը նոր կառավարությունը պետք է շտապ լուծի: Վստահ եմ որ, լուծումը հնարավոր է միայն վարչապետի անձնական միջամտության դեպքում.
Խոսքս վերաբերվում է Հայաստանում ցմահ դատապարտյալների խնդրին: Ես իհարկե այս նյութի մասնագետը չեմ, բայց տեսածս մի քանի սարսափելի նյութերից անմիջապես հասկացա որ գրեթե բոլոր գործերը ենթակա են վերաքննության: Օրինակ մի դեպքով հիշում եմ, որ խոստովանություն կորզելու համար ոստիկանության շենքում ատրճանակից կրակել էին բերման ենթարկված անձի ոտքին: Ես բացարձակ չեմ պնդում թե դատապարտյալները բոլոր անմեղ են, սակայն նույնիսկ եթե մեկն էլ նրանցից անմեղ է, ապա դա խարան է ՀՀ արդարադատության ճակատին…»