Մարտի 26-ին Լոս Անջելեսի «Impression» համալիրում ժողովրդական երգիչ Գագիկ Բադալյանի տարեդարձն ու բեմում 25 տարվա գործունեության միջոցառումը օրերս դարձել է Ամերիկայի հայ համայնքի ու հայկական մի շարք լրատվամիջոցների ուշադրության առարկան:
Նախ հիշեցնենք, որ երգիչը եղել է հայտնի Հովհաննես Բադալյանի սանը, և նրա օրինակով ինքն էլ իր գործունեության 25 տարիների ընթացքում պատվով ներկայացրել հայկական երգն ու երաժշտությունը։ Ի դեպ, Գագիկ Բադալյանը վերջերս է իր հանդիսատեսին, ներկայացրել իր նոր «Հայաստան» տեսահոլովակը:
Երեկույթն աչքի է ընկել մի շարք հայտնի ներկաներով, ինչպես նաև՝ կազմակերպչական շքեղությամբ ու որակով:
Միջացառման մեկնարկն ազդարարել է իր ներկայությամբ երեկույթը պատված բարձնաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ով սկսել է աղոթքով: Դրան հաջորդել է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը՝ ֆլեյտահար Գուրգեն Գալստյանի մատուցմամբ: Կատարումներով հանդես են եկել նաև՝ Արմեն Ալոյանը, Ռազմիկ Մանսուրյանը, Շպռոտը, Հովհաննես Շահբազյանը, Հարութ Հակոբյանը, Սուրեն Ավոյանը, Դավիթ Մինասյանը և Գևորգ Չաքմանյանը: Երեկույթը վարել է Գևորգ Եղիազարյանը: Հյուրերի շարքում են եղել՝ Աիդա Սարգսյանը, Արամ Ավագյանը, Նորոն, Անժելա Սարգսյանը, Mister X-ը, Արտավազդ Ամիրյանը ,Լիլի Ավագյանը Մարատ Հայրապետյանը, Ազատ Հակոբյան, Լիա Բոմբա, Սալբի Մաիլյանը, Ռուբեն Թելունցը, Անահիտ Մարտիրոսյանը, Մեգի Գրիգորյանը, Սուրոն, ինչպես նաև համայնքում սիրված շատ այլ երգիչներ:
Միջոցառման կազմակերպումը երգիչը վստահել է Grand Party Production-ին: Դիզայնի հարցերով զբաղվել է Էդգար Հայրապետյանն, ով հանդես է գալիս Էդգայ Հայ անունով, ծաղկային ձևավորումն իրականցրել է «Rose in Piano» խանութ-սրահը: Երեկույթը տեղի է ունեցել Impression համալիրում:
Երեկույթի ընթացքում կազմակերպիչներին հաջողվել է համատեղել ժողովրդական երգն ու երաժշտությունը, միաժամանակ ստեղծելով մթնոլորտ դինամիկ ու աշխույժ ժամանց անկացնելու: Նույն տարածքում եղել են 2 բեմեր՝ մեկում կենդանի նվագախում, մյուսում եղել է Party DJ Կարենը:
Հավելենք նաև, որ երեկույթը լուսաբանել են USArmenia և ARTN հեռուստաընկերությունների կողմից: