“Starbucks”-ը թողարկում է հատուկ եւ, բնականաբար, վարդագույն մենյու Վալենտինի օրվա կապակցությամբ։
Cherry Mocha-ն հասանելի կլինի փետրվարի 7-ից 14-ը, որն էլ Սուրբ Վալենտինի օրն է։ Սիրո այդ բաժակում կա տաք էսպրեսսո, մոկի սոուս, բալի թանձրանյութ, որոնց վրա ավելացված է հարած սերուցք եւ Վալենտինի օրվա քաղցրավենիք։ Կարող եք այն պատվիրել տաք, սառը կամ խառնած վիճակում։
“Starbucks”-ը նաեւ առաջարկում է նորույթներ թխվածքեղենից, այդ թվում՝ սրտի պատկերով տորթ եւ շաքարային թխվածքաբլիթներ, որոնք պատված են վարդագույն գլազուրով։