Կարեն Գևորգյանը արժանացավ պատվոգրերի Գլենդելի քաղաքապետարանի և Կալիֆորնիայի սենատորի կողմից:
Ամենավառ ու գունեղ իրադարձություններից մեկն արդեն պատմություն է: Քիչ առաջ Գլենդելում կայացավ «Բերդ» պարային անսամբլի 55 ամյակը: Բուռն արձագանք և չդադարող ծափահարություններ, ահա այսպես դահլիճը դիմավորեց պարային համույթին: Դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ համերգը շատ ծափառատ և բարձր տրամադրություն ապահովող: Գեղեցիկ համերգային շոու, որը հանդիսատեսին գերագույն հաճույք պատճառեց և ինչպես ներկաներն էին փաստում համերգն անմոռաց էր: Այն աննախադեպ էր նաև իր կազմակերպչական ծավալով: Համերգն իրականացավ ՀՀ մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո:
Նման միջոցառումները իսկապես պակասում են հայ հանդիսատեսին:
Սա լավ առիթ էր հանդիսատեսին ցույց տալու տարիների ընթացքում կատարված հսկայական աշխատանքը:
Բերդի ղեկավար Կարեն Գևորգյանը արժանացավ պատվոգրերի Գլենդելի քաղաքապետարանի, ինչպես նաև Կալիֆորնիայի սենատոր Էնտոնի Պորտանինոյի կողմից:
Համերգի ավարտին «Բերդ» պարային համույթի ղեկավարը ոսկե մեդալով պարգևատրեց Լոս Անջելեսի «Զվարթնոց» և «Հայաստան» պարային համույթների գեղարվեստական ղեկավարներ՝ Վարդան Աղաջանյանին և Արման Վարդանյանին:
Ներկայացնում ենք համերգի լուսանկարները: