ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Լիլիթ Ղուկասյանի՝ Լիլուի մասին ամեն օր չէ, որ կարող ենք լսել: Թեպետ երգչուհին նշում է, որ առիթ չի տալիս երկրպագուներին կարոտելու իրեն, բայց, ամեն դեպքում, նկատելի է, որ նվազել է առաջվա ակտիվությունն ու երգչուհու համար այս պահին առաջնայինն ընտանիքն է:
Arenanews.am կայքին հաջողվել է կապ հաստատել երգչուհու հետ ու զրուցնել նրա մասնագիտական գործունեությունից և անձնական կյանքից:
–Լիլիթ, վերջին շրջանում կարծես Ձեր երկրագուներին առիթ եքտալիս կարոտելու Ձեզ, ի՞նչն է պատճառը, ինչո՞վ եք հիմազբաղված:
Անկեղծ ասած՝ այդքան էլ համաձայն չեմ: Վերջերս եմ ներկայացրել «Պապ ջան» տեսահոլովակը, բացի դա նոր ֆոտոշարք եմ ներկայացրել: Աշխատանքի դիտումներին նայելով՝ կարելի է նկատել, որ երկրպագուներս բավական ակտիվ հետևում են իմ գործունեությանը: Թեպետ օրվա մեծ մասը տրամադրում եմ որդուս, բայց աշխատանքս էլ, կարծում եմ, չի տուժում:
–Խոսեցիք, «Պապ ջան» երգի մասին, կխնդրեմ պատմեք երգիստեղծման մասին, կսխալվե՞նք, եթե ասենք, որ այս երգում նորԼիլիթ է ներկայանում, նախկին երգերից տարբեր ու նորովի:
Երգի գաղափարը վաղուց կար, սակայն կարողացա իրագործել բավական ուշ, երգի հեղինակն իմ շատ սիրելի գործընկեր Գրիգոր Կյոկչյանն է, գործիքավորել է Արսեն Բարսամյանը տեսահոլովակը նկարահանել է Գևորգ Ջուգուրյանը, մոնտաժը՝ Էդգար Մատենցյանի:
Կարծում եմ, որ նոր ոճ չի նկատվում, երևի ավելի շատ կերպարային փոփոխություն է, ինչը համահունչ է տեսահոլովակին: Համենայն դեպս, բազում գովեստի խոսքեր եմ ստացել, ինչի համար միայն շնորhակալ եմ:
–Լիլիթ, գաղտնիք չէ, որ այն աստղերից եք, ովքեր մշտապեսամենատարբեր առիթներով, եղել է հանրության ուշադրությանկենտրոնում ու քննարկման առիթ է դարձել: Մինչդեռ վերջինժամանակներում ինչ–որ չափով կարծես «նահանջել եք», ի՞նչ էփոխվել, կարգավիճակ, աշխարհայացք թե՞ իրավիճակներն են այլ:
Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են թե վերելքներ և թե վայրէջքներ: Մարդն անսխալական չէ, ես երբեք հատուկ ոչինչ չեմ արել իմ PR-ի համար, իսկ անհաջողություններ բոլորի հետ պատահում են, ես էլ բոլորի պես սովորական մարդ եմ, թերևս մարդը տարիքի հետ փոխում է իր աշխարհայացքը:
–Հայաստանից ի՞նչն ու ու՞մ եք ամենից շատ կարոտում:
Հայաստանս եմ կարոտել, սանիկիս, իմ մտերիմներին ու կոլեգաներին:
–Իսկ առաջիկա պլաններում չկա՞ Հայաստան վերադառնալու միտք:
Վերադարձի մասին դեռ չեմ կարող խոսել, ես դեռ չեմ կարողանում հագենալ մորս կարոտից, ում շուրջ 17 տարի չէի տեսել, իսկ բալիկիս չեմ կարող կտրել տատիկից, որովհետև իր մեծ մաման է մայրս դարձել:
–Օրն ինչպե՞ս եք կազմակերպում այդտեղ:
Օրս շատ հագեցած է, ես որդուս եմ նվիրել իմ ամեն մի վայրկյանը և շատ քիչ ժամանակ է մնում, որպեսզի զբաղվեմ աշխատանքով, մի կերպ, բայց հասցնում եմ: Հիմնական աշխատանք չունեմ և չեմ էլ ուզում: Մայրս և ես հակված ենք նրան, որ հիմա ես պետք է միայն որդուս մեծացնելով զբաղվեմ և ասեմ, որ դա ինձ համար գերագույն ուրախություն է, ինչի համար շնորհակալ եմ մորս:
Բայց նշեմ նաև, որ ԱՄՆ-ում մասնակցում եմ կորպորատիվ երեկոների ու, բնականաբար, վարձատրվում եմ, ամբողջովին ձեռքերս ծալած չեմ նստել:
–Եվ վերջում՝ շուտով Ամանոր է, ինչպե՞ս եք պատրաստվումանկացնել այն. Որտե՞ղ կարող են Ձեր երկրպագուներն այդ օրերինլսել Ձեզ:
Իմ ամենասիրելի տոնն է Ամանորը, ես երկար տարիներ երազել եմ նշել այն ընտանիքիս հետ և վերջապես Աստված իմ հանդեպ շռայլ գտնվեց և արդեն 2-րդ Նոր տարին է, որ նշելու եմ ընտանիքիս հետ:
Նշեմ նաև, որ այս տարի առաջարկ եմ ստացել Grand-Party և Armenian Entertainment ընկերություններից և մասնակցելու եմ ամանորյա շքեղ պարահանդեսի, որը լինելու է հայկական յուրահատուկ մթնոլորտում: Ծրագիրը շատ հետաքրքիր է , բազում անակնկալներ են լինելու երեկոյի ընթացքում: Ներկա են լինելու հայ հայտնի ու սիրված կատարողներ, նրանց թվում՝ Գագիկ Բադալյանը, , Աիդա Սարգսյանը, Բղդոն, Շպռոտը և այլ սիրված արտիստներ:
Կազմակերպիչները ջանք չեն խնայում, որ լավագույնն անեն տեղի հայրենակիցների համար ու Ամանորի գիշերը դարձնեն հեքիաթային :