Գաղտնիք չէ, որ արդի իրականությունը վաղուց է դուրս մղել թասիբ ու նամուս հասկացողությունները: Այս երկու բառերը ոչ միայն գոյականներ են այլ մտածողություն, աշխարհահայացք և սկզբունք: ՈՒշագրավ է, որ դրանք դժվար է թարգմանել այլ լեզուներով, և դրանց հասկացողությունն էլ ժամանակին հայի ազգային առանձնահատկություններից է եղել: Այո, ցավոք դա ժամանակին էր…
Այն ինչ ժամանակին անբարոյականություն էր համարվում, այսօր արդարացվում է «բիզնես» կոչվածով:
Լոս Անջելեսում բնակվող հայության մի լայն զանգված, եթե ոչ կեսից ավելին, իր հարստությունը դիզում է ոչ պատվաբեր ճանապարհով: Խոսքը վերաբերվում է մարիխուանայի աճեցմանն ու վաճառքին: Բոլոր նրանք ովքեր տարված են վերոնշյալ տարբերակով ճոխ կյանք վայելելով, իրենց ցոպ ու շվայտ կյանքը ցուցադրելով ու մեծ հաջողությամբ անկաշկանդ հպարտանալով, այնուամենայնիվ պիտի հասկանան մի պարզ ճշմարտություն ` «բառիգություն»-ը եղել և միշտ էլ կմնա անպատիվ ու անբարոյական երևույթ: Թե երբեմի «գողական» աշխարհում, թե առհասարակ մարդկության կողմից չհարգված այս երևույթն այսօր այնքան տարածված է, որ ոմանք անգամ դա վերածում են ընտանեկան բիզնեսի: ՈՒ՞ր ենք հասել: Թե ինչպես կարող է հայ տղամարդու հասկացողությունը թույլ տալ, որ իր մայրը կամ քույրը «պլան» աճեցնեն: Արիական ծագում ունեցող հայերս վերածվում են վաչկատուն ցիգանների:
Եվ բնավ կապ չունի, թե որ երկրում էք ապրում կամ արդյոք տվյալ երկրում դա օրինական է թե ոչ: Եթե ԱՄՆ-ում օրինական է մարիխուանայի օգտագործումը, ապա Հոլանդիայում օրինական է մարմնավաճառությունը: Գնացեք կավատությամբ զբաղվեք:
Յուրաքանչյուրդ ձեզ մի հարց տվեք` ուրիշի երեխային նման կախվածության դրթելն այդ ո՞ր հասկացողությամբ է «օրինական»:
Մի բան հստակ է` որքան էլ ժամանակները փոխվել են «ճիշտը» չի սակարկվում: Շուրջ բոլորն իրար հակասող երևույթներ են` «գողական ոստիկաններ», «մեծապատիվ մուրացկաններ», «բառիկ լավ տղեք»:
Գ. Նովենցը կասեր. «Կեղնի՞ մե օրըմ, օր երկնքից տեսնիմ, թե էս աշխարհն ընչի է ըսպես ծուռ…»:
LosArmNews.com