Անհայտ կորել է հայ փոքրիկ Արամազդ Անդրեսսիանը.

Արամազդ Անդրեսսիան Ջր.- Արան կամ ինչպես նրան ընտանիքում է տարածված դիմել՝ Պիկուին, արդեն մոտ երկու շաբաթ է կորած է համարվում: Հինգամյա երեխային վերջին անգամ նկատել են իր հոր և տատիկի հետ Դիսնեյլենդում, հինգշաբթի օրը, ապրիլի 20-ին: Սա է նրա մասին վերջին նշումը, ըստ Լոս Անջելեսի շրջանի շերիֆի տվյալների:

Երկու շաբաթ!!!! Եթե այս տեսակ դժբախտություն պատահեր որևէ փոքրիկ քաղաքում, ողջ քաղաքի բնակչությունն այժմ դուրս եկած կլիներ փոքրիկին փնտրելու, բայց սա Լոս Անջելեսն է, որտեղ մի դժբախտ պատահարը հաջորդում է մյուսին, նախորդի արձունքները դեռ չչորացած: Արդյո՞ք ինչ-որ մեկը պարտավոր է չէ տեղյակ լինել, ուր է երեխան, ինչ պատահեց նրան, և ով է պատասխանատու: Բայց ո՞վ և ինչու՞ են նրանք լուռ:

Երեկ ղեկավարությունից Կաթրին Բերգերը Լոս Անջելեսում առաջարկել է 10.000$ դրամական փոխհատուցում ինֆորմացիայի համար: Ամբողջ այս ընթացքում կորած փոքրիկ Արայի պատկերը իմ համակարգչիս էկրանին է, ամեն օր իմ մտքերում և աղոթքներում: Հուսով եմ դուք էլ կմիանաք: Եկեք տարածենք, որքան հնարավոր է այս փոքրիկի նկարը և ամեն օր հուսով սպասենք նրա հայտնվելուն: