Ծնունդդ շնորհավոր, սիրելի Արտիստ

Տաղանդը տրվում է մարդուն, ոչ միայն բացահայտելու յուրօրինակ մի ուղի, այլ նաև օգնելու մարդկանց հասկանալու, զգալու և գնահատելու այդ աշխարհը:

Այսօր հայ հանդիսատեսի կողմից շատ սիրված ժողովրդական երգիչ Գագիկ Բադալյանի ծննդյան օրն է: Արտիստ, ով իր կոչումն է համարել ամբողջովին նվիրվել հայ ժողովրդական երգարվեստին, և այսօր էլ նա սիրով շարունակում է իր ազգանվեր գործունեությունը: Ում համար հայ երգը աշխարհ է, մեզ՝ հայերիս, փոխանցելու հայրենի հողի շունչն ու ոգին, ով կարողանում է դիպչել մեր կարոտած սրտերին և ջերմությամբ լցնել դրանք: Արտիստ՝ ում ստեղծագործական ուղին վառ օրինակ է իր գործի նվիրվածության և պրոֆեսիոնալ մոտեցման ճիշտ մշակութային արժեքներին:

15994385_1413583001994033_221819154419172603_oՄեր խմբագրության կողմից սիրով ընդունեք այս գեղեցիկ շնորհավորանքները, և կուզենայինք ի սրտե մաղթել նորանոր հաջողություններ: Թող, որ մեր օրերի ոչ մի խոչընդոտ չխանգարի Ձեզ շարունակելու պարգևել Ձեր սիրելի հանդիսատեսին հայ ժողովրդական երգի հուզիչ մեղեդիները:

LosArmNews.com