ԱՄՆ-ում սկանդալից հետո Coca-Cola-ի կողմից ֆինանսավորվող գիտական կազմակերպությունը փակվել է

Ամերիկյան Global Energy Balance Network հետազոտական կազմակերպություննը դադարեցրել է գործունեությունն այն բանից հետո, երբ պարզվել է, որ դրա ստեղծումն ու ֆինանսավորումն իրականացրել է Coca-Cola ընկերությունը:

Լրատվամիջոցների հրապարակումներից հետո պարզվել է, որ ընկերությունն աջակցել է գիտնականներին եւ գիտական հետազոտությունները, որոնք փաստել են, որ ճարպակալման հանգեցնում է ոչ այնքան սխալ ըմպելիքը, որքան անշարժ կենսակերպը:

Ըստ Gazeta-ի, մեկ շաբաթ առաջ պարզվել է, որ Coca-Cola ընկերության առաջատար գիտաշխատողը հեռացել է պաշտոնից այն բանից հետո, երբ հասարակությունն իմացել է այն միջոցների մասին, որոնց կորպորացիան դիմում է՝ վարկանիշը բարելավելու համար: Ընկերության կայքում նշվում է, որ կազմակերպությունը փակվում է՝ ռեսուրսների բացակայության պատճառով:

www.news.am