Վերջին տարիների լավագույն համերգը Լոս Անջելեսում

Երեկվանից պարզապես շոկի մեջ եմ` այս բառի ամենահրաշալի իմաստով: Որպես արվեստասեր մարդ` աշխատում եմ բաց չթողնել Լոս Անջելեսում անցկացվող որևէ միջոցառում, բայց այն, ինչին ներկա եղա երեկ, պարզապես ցնցող էր:

Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հատնել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում այստեղ նման որակի, նման մակարդակի համերգ պարզապես տեղի չի ունեցել: Սկսեմ սկզբից. երբ մտա դահլիճ, առաջինը նկատեցի, որ ի տարբերություն այլ համերգների` այս միջոցառման բեմն ու լուսավորությունը ամբողջովին այլ էր: Ապա երաժիշտների բեմ բարձրանալուց հետո պարզ դարձավ, որ համերգին պատրաստվել են ամենայն լրջությամբ:

Վերջապես բեմ բարձրացան Պապին Պողոսյանը և Գագիկ Բադալյանը` առաջինը կատարելով Հայաստան երգը: Չեք կարող պատկերացնել` ինչ կատարվեց հանդիսատեսի շարքերում: Չեմ ցանկանում խոսել բոլորի անունից, չնայած որ առկա մտնոլորտը պարզից էլ պարզ կարելի է ներկայացնել մեկ բառով` հիացմունք:

Ասեմ, թե ինչ էր կատարվում ինձ հետ. ամբողջ միջոցառման ընթացքում իրար էին խառնվել հուզմունքս ու հպարտությունս: Կոկորդս սեղմված միայն մի բան էի մտածում` երանի չավարտվի համերգը:

Պապին Պողոսյանը և Գագիկ Բադալյանը այս համերգով բարձրացրին այն սահմանված նշաձողը, որով կազմակերպվում են համերգներն այստեղ` Լոս Անջելեսում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, խոնարվել այդ երկու երգիչների արվեստի առաջ, շնորհակալ եմ նվագախմբին, շնորհակալ եմ կազմակերպիչներին և իմ սիրելի հայերին: Լեփ լեցուն դահլիճը ապացուցեց, որ մենք, թեկուզ օտար երկրում, միասնական ենք բարձր արվեստի գնահատման հարցում:

ՀԳ

Ամբողջ համերգի ընթացքում կար միայն մի դրվագ որ սրտովս չեր, և կարող եմ ասել, որ ոչ ոքի սրտով չեր, բայց դրան կանդրադառնամ ավելի ուշ: Չեմ ցանկանում փչացնել այն հրաշալի մտնոլորտը, որ այս միջոցառումն է ստեղծել համայնքում:

Մեկ անգամ ևս շնորհակալ եմ

Հպարտ եմ :

Անի Հակոբյան

Լոս Անջելես