Այն, որ արվեստագետներից շատ շատերը իրարից «զզվում» են՝ փաստ է, այն, որ դրա հետ մեկտեղ միմյանց տեսնելուց ջերմագին բարևում ու պաչ-պրոշտի են անում` դա էլ է փաստ:
Է՜հ, աշխա՛րհ, աշխա՛րհ, էս ու՞ր ենք հասել: Բայց, ինչպես ասում են ` փոխվել են ժամանակները՝ փոխվել են մարդիկ…..
Ասում են նաև, որ «փրփուրն» անցնում է, ջրերը զուլալվում են ու գտնում իրենց հունը, բայց մտքերն են, որ դառնում են բորոբոքվող ու քննարկվող, իսկ հետախույզ գրիչներն ամեն ինչ նկատում են ու անդրադարձ կատարում այդ ամենին:
Ասածս՝ հաստատեմ…
Վերջերս, Լոս Անջելեսում, «Դեմք» շոուն բեմահարթակներից և հեռուստատեսությամբ «թռնում» է շատ շատերի երեսին, իբրև հումոր է անում՝ վիրավորելով հանրությանը, հարգված ու ճանաչված արվեսագետներին: Մի տեսանյութ տեսա, որտեղ «Դեմք»-ի տղաներից մեկը հարց է տալիս, «P» տառի մասին, մյուսները հումորից դուրս պոպուլիստական թութակի նման փորձում են կատակել ՝ վիրավորելով սիրված ու հարգված երգչին (տե՛ս ՝տեսանյութը):
Տեսանյութը դիտելուց հետո, զարմացել եմ, որ համերգասրահում ներկա գտնվողները ինչի՞ վրա էին այդքան ծիծաղում, երբ բեմահարթակից իրենց «էլիտար» հումորիստ համարող «Դեմքը» վիրավորում էր կայացած մի արվեստագետի, ով իր ամբողջ կյանքում ապրել է ամբասիր կյանքով և իր մաքրամաքուր երգով ջերմացրել է մեր սրտերը:
Նշեմ, որ նոյեմբերի 8-ին տեղի է ունենալու Պապին Պողոսյանի և Գագիկ Բադալյանի համերգը, և նույն օրն էլ «Դեմք» շոուն կազմակերպել է իր հումորային երեկոն: Այստեղից, հետևություն՝ որտեղից է գալիս այդ վիրավորանքները:
Մեկնաբանությունները թողնում եմ հանրությանը…..
Գայանե Մանուկյան
www.asekose.am