Ոստիկանությունը կրկին “որսի” է դուրս եկել

Վերջապես զգո՞ւմ եք, որ եղանակը մի փոքր սառել է ու դրսում աշուն է: Ժամանակն է շտապելու ձեր սիրած բար և տաքանալու հոգիներ ջերմացնող վիսկիի բաժակով:

Եվ վերջում չմոռանաք վերադառնալ տուն Uber-ով:

Լոս Անջելեսի Ոստիկանության Բաժինը կրկին “որսի” է դուրս եկել` ալկոհոլ օգտագործած վարորդներին հայտնաբերելու նպատակով: Կարծիք կա, որ կրքերն ավելի են թեժանում, որովհետև մոտենում ենք գարեջրի տոնին` Հալոուենին:

Բարեբախտաբար Լոս Անջելեսի Ոստիկանության Բաժինը կարծում է, որ իրենց գուշացումները և նմանատիպ ձեռնարկները  կօգնեն խնայել մարդկանց կյանքեր:

Ոստիկանական “որսն” արդեն սկսվել է` հետևյալ գրաֆիկով.

Այսօր երեկոյան 5-ից մինչև գիշերվա ժամը 1-ը – լրացուցիչ ոստիկանական հսկողություն կլինի Հարավային Լոս Անջելեսի 77-րդ փողոցում, ոստիկանությունը սա անվանում է “հագեցված պարեկային հսկողություն”:

Այսօր երեկոյան 6-ից մինչև գիշերվա 2-ը – հագեցված պարեկային ստուգումներ կլինեն Wilshire տարածքում, որը ներառում է Mid-City, Arlington Heights, Brookside Park, Carthay Circle, Country Club Park, Fairfax, Hancock Park, Larchmont Village, Miracle Mile, Windsor Square և ավելին:

Այսօր երեկոյան 8-ից մինրև գիշերվա 1-ը – ոստիկանական անցակետը ձեզ կողջունի Հարավային Լոս Անջելեսի Baldwin Village –ի մոտակայքում Rodeo Road-ի վրա գտնվող  La Brea Avenue –ում:

Շաբաթ օրը երեկոյան 8-ից մինչև գիշերվա 1-ը  – հագեցված պարեկային հսկողության կետ կլինի Woodland Hills –ում` Califa փողոցի վրա գտնվող Topanga Canyon Boulevard ում:

Շաբաթ օրը երեկոյան 8-ից մինչև գիշերվա 1-ը  – լրացուցիչ ստուգման անցակետ կլինի Universal City  տարածքում` Cahuenga Boulevard-ի և Broadlawn Drive-ի վրա:

Մաղթում ենք բոլորին անվտանգ երթևեկություն:

Ա.Ս.