The American Cancer Society-ն հանդես է եկել կրծքագեղձի քաղցկեղի հետազոտման նոր ուղեցույցով, որը նախատեսված է այն կանանց համար, ովքեր ընդհանուր առմամբ առողջ են և որևէ պատճառ չունեն կասկածելու, որ կրծքագեղի քաղցկեղով հիվանդանալու ռիսկն իրենց համար բարձր է, այսինքն ոչ միայն չկան ախտանիշեր, այլև հիվանդության գենետիկ ֆոնն է բացակայում:
Ստորև ներկայացվում են մի քանի դրույթներ ուղեցույցից:
40 տարեկանում կանայք կարող են սկսել տարեկան մամոգրաֆիա անցնել` կրծքագեղձի քաղցկեղի առկայությունը կանխավ բացահայտելու համար: Սակայն դա պարտադիր չէ: 40 տարեկան կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը շատ ցածր է, և նրանց միայն 1,5 % տոկոսի մոտ հնարավոր է ախտորոշվի քաղցկեղը` այն էլ 50 տարեկանի մոտ: Այսպիսով, եթե կանայք մտահոգված են, որ այս տարիքում ստուգումը կարող է ցույց տալ, թե իբր հիվանդություն չկա, բայց իրենք կասկածում են այդ տվյալների ճշմարտացիության վրա, ապա պետք է ասել, որ նրանք ավելորդ անհանգստություն են դրսևորում:
45 տարեկանում բոլոր կանայք պետք է սկսեն կրծքագեղձի տարեկան ստուգումները: 45-49 տարեկան և 50-54 տարեկան կանանց մոտ հիվանդության հանդիպման հաճախականությունը և քաղցկեղի պատճառով մահացությունների թիվը գրեթե նույնն են:
55 տարեկանում կանանց մեծ մասի մոտ տեղի ունեցող փոփոխությունների շարքին է դասվում նրանց մարմիններում էստրոգեն և պրոգեստերոն հորմոնների արտադրության նվազումը, ինչը տանում է կրծքագեղձի քաղցկեղի գոյացությունների աճի դանդաղեցմանը:Այս և այդ տարիքին բնորոշ այլ փոփոխությունների արդյունքում այդ տարիքային փուլում երկու տարին մեկ անգամ մամոգրաֆիա անելը կարող է բացահայտել նույնքան քաղցկեղի դեպքեր, որքան տարին մեկ անգամ ստուգելը: Այս տարիքում կանայք կարող են ընտրել, թե ինչ հաճախականությամբ անցնեն ստուգումները, որովհետև անհրաժեշտությունը չկա տարեկան ստուգումների`ավելորդ սթրեսի և ռեսուրսների վատնման:
Այնուամենայնիվ կանայք պետք է հետևողական լինեն և պարբերաբար անցնեն ստուգումներ, մանավանդ, եթե նրանց մոտ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը բարձր է, ապա անհրաժետ է տարեկան ստուգումներ անցնելը:
Այս մասին ավելի մանրամասն պետք է իրենց կին այցելուներին ներայացնեն ընտանեկան բժիշկները:
Եթե փորձենք համեմատական անցկացնել կրծքագեղձի քաղցկեղի հետազոտման հին և նոր մոտեցումների մեջ, ապա կստանանք հետևյալ պատկերը.
Տարիք |
Մամոգրաֆիա |
Կլինիկական հետազոտություն |
||
Հին մոտեցում |
Նոր մոտեցում |
Հին մոտեցում |
Նոր մոտեցում |
|
20-39 | Անհրաժեշտ չէ | Անհրաժեշտ չէ | Ամեն 3 տարին մեկ | Ահրաժեշտ չէ |
40-44 | Տարին 1 անգամ | Կամովի | Տարին 1 անգամ | Ահրաժեշտ չէ |
45-54 | Տարին 1 անգամ | Տարին 1 անգամ | Տարին 1 անգամ | Ահրաժեշտ չէ |
55 և ավելի | Տարին 1 անգամ | Յուրաքանչյուր 1 կամ 2 տարին 1 անգամ | Տարին 1 անգամ | Ահրաժեշտ չէ |
Այսպիսով, American Cancer Society—ի կողմից իրականացված խորքային ուսումնասիրության, վերլուծության արդյունքում դուրս բերված ուղեցույցն ասում է, որ շատ կանայք կարող են սկսել տարեկան կրծքագեղձի հետազոտություն անելը 45 տարեկանը լրանալուց հետո: Ուղեցույցում մանրամասնորեն հիմնավորված է նոր մոտեցման ձևավորման հիմքը:
Հարկ է հիշեցնել, որ խոսքը գնում է պրակտիկապես առողջ կանանց մասին, ում մոտ չկա նաև կրծքագեղձի քաղցկեղի գենետիկ ֆոն:
Ա.Ս.