“Հակերների պատերազմը” վերադառնում է

Stealing online information

TNW պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նոյեմբեր18-ին տեղի է ունենալու տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատարների հանդիպումը Նյու Յորքում: Դրան նախորդելու է “Հակերների ճակատամարտը”` նոյեմբերի 14-15-ին:

Եվս մեկ անգամ հավաքվելու են աշխարհի լավագույն ծրագրավորողները, դիզայներները, թվային ստեղծագործողները` մի քանի ապշեցուցիչ հակերություն անելու համար:

Կազմակերպիչները կոչ են անում միանալ և ձեռք բերել հնարավորություն կոդավորելու և  միաժամանակ սովորելով  API գործընկերների հետ լավագույն ցանց ձևավորելով` զուգահեռաբար հաճելի ժամանակ անցկացնելով:

Այս տարի օգտվելու են համակարգչի բոլոր հնարավորություններից` միահյուսելով hardware և software –ի հնարավորությունները` զարմանալի տեխնոլոգիաներ առաջարկող մի քանի գործընկերների հետ միասին: Մասնակիցները մուտք կունենան որոշ ապրանքների և ծառայությունների, որոնց միջոցով կկարողանան կյանքի կոչել իրենց գաղափարները:

Վերջին մի քանի տարիներին “Հակերների ճակատամարտը”-ի կայացմանն օգնում են այնպիսի գործընկերներ, ինչպիսիք են Spotify, Twitter, Facebook, Deezer, Shutterstock, Dropbox և Microsoft-ը: Այս գործընկերների կողմից հանդես կգան փորձագետներ, ովքեր կաջակցեն մասնակիցներին իրենց պրոյեկտներն իրականցնելու հարցում:

Կետերը սահմանափակ են, հետևաբար կազմակերպիչներն առաջարկում են գրանցվել հնարավորինս շուտ` 36 ժամյա հակերային, ցանցային և զվարճալի ժամանակ անցկացնելու համար:

Ցանկացողների հետ հանդիպումը տեղի կունենա հակերների ռազմի դաշտում:

Ա.Ս.