Ինչպես է Լոս Անջելեսը պատրաստվում երկրաշարժին. Աղյուսե շենքեր

Մինչ Լոս Անջելեսը շարժվում է` պահանջելով կոնկրետ շինությունների երկրաշարժի համար վերազինում, կարող է ոգեշնչման համար նայել նախկինում շենքերի անվտանգության ապահովման արշավին:

Լոս Անջելեսը եղել է Կալիֆորնիայում առաջին քաղաքը, որ պահանջել է աղյուսային չամրացված շենքերի վերազինում երկրաշարժի դիմակայունության համար: 1981թ. օրենքից հետո մոտ 8000 շենքեր են վերազինվել կամ քանդվել:

Որոշ դեպքերում Լոս Անջելեսի պաշտոնյաները ստիպված էին գնալ դատարան և սպառնալ պիտակավորել կոնկրետ շինությունը` որպես անապահով շինություն:

Ուշագրավ է, որ 1994թ. Northridge երկրաշարժի ժամանակ ոչ ոք չի տուժել աղյուսե շենքերի վնասվելուց:

Ի տարբերություն ժամանակակից շինությունների, աղյուսե շինությունները չունեն կմախք և  միակ բանը, որ կանգուն է պահում աղյուսե շենքերը, դա աղյուսների արանքում լցված շաղախն  է, սակայն այն ևս կարող է փուլ գալ երկրաշարժի ցնցումից: Աղյուսները սկսում են դուրս գալ վերևի պատերից և տանիքը կարող էփուլ գալ:

Աղյուսե շինությունների վնասը ակնհայտ է եղել 1933 թ. Long Beach-ի երկրաշարժի ժամանակ:

Ամբողջ Կալիֆորնիայում 26000 աղյուսե շենքերի մոտ 70 տոկոսը վերազինվել կամ քանդվել է, մասնավորապես խոշոր երկու քաղաքներում` Սան  Ֆրանցիսկո և Լոս Անջելես, այս գործողությունների պահանջարկը մեծ է: Այս մասին նշվել է Կալիֆորնիայի Սեյսմիկ անվտանգության հանձնաժողովի կողմից հավաքված տեղեկություններում:

Մյուս մասը դեռ ոչինչ չեն արել, մասնավորապես դրանք գտնվում են Կալիֆորնիայի ամենաաղքատ քաղաքներում, որտեղ պետական պաշտոնյաները նախընտրել են չպահանջել սեփականատերերից բարելավել շենքային պայմանները:

Սեյսմիկ փորձագետները առավելապես մտահոգված են այն համայնքներով, որոնք գտնվում են արևելյան Սան Բերնարդինիոյի շրջանում:

Սան Բերնարդինոն համարվում է սննկացած քաղաք,  և հենց այնտեղ են առավելապես կենտրոնացած նահանգի չամրացված պատերով շինությունները, որոնք գտնվում են բարձր ռիսկային գոտում, առավելապես երկրի շարժման ժամանակ:

Ա.Ս.

Աղբյուրը` Los Angeles Times