Հոկտեմբերի 12ից մինչև 29-ը, Լոս Անջելեսում «Grand Party» կազմակերպությունը նախաձեռնել է աննախադեպ միջոցառում՝ սիրված երգիչներ Պապին Պողոսյանի և Գագիկ Բադալյանի մասնակցությամբ: Տարեցների առողջապահական կենտրոններում սիրով կլինեն անվճար համերգներ՝ նախատեսված մեծահասակաների համար, ովքեր չեն կարող ներկա գտնվել Պապին Պողոսյանի և Գագիկ Բադալյանի նոյեմբերի 8-ին կայանալիք մենահամերգին: Այս նախաձեռնությանը իր աջակցությունն է բերել « Mr. Martin» արևածաղկի ընկերությունը: Այս մասին ավելի մանրամասն՝ առաջիկայում:
Գայանե Մանուկյան