Մարզիչ Սթիվ Սարգիսյանը կրկին չի կարողացել դիմանալ ալկոհոլի “գայթակղությանը”

Հարավային Կալիֆորնիայի Համալսարանը հայտարարել է, որ ֆուտբոլի Տրոյան խմբի գլխավոր մարզիչ Սթիվ Սարգիսյանին խնդրել են գնալ արձակուրդ և այդ ժամանակում զբաղվել ալկոհոլային կախվածությունից բուժմամբ:

“Նա առողջ չէ”,-ասել է համալսարանի սպորտային գծով տնօրեն  Փեթ Հեդնը,-“ես նրան ասացի վերցնի արձակուրդ` անորոշ ժամանակով:

Հեդնը խոսել է լրատվամիջոցների հետ այն բանից հետո, երբ Սագիսյանը չի ներկայացել կիրակի օրվա պարապմունքին: Հարկ է նշել, որ ընդամենը 5 օր հետո թիմն ունի կարևոր խաղ:

Նա հայտնել է, որ այդ ժամանակահատվածում ինքը հետևում էր համալսարանի բասկետբոլի թիմի պարապմունքին, երբ զանգ է ստացել, որ Սարգիսյանը լավ չի զգում, և ի վիճակի չէ աշխատել: Դրանից հետո ինքն անձամբ է զանգահարել Սթիվին` պարզելու համար` ինչ է պատահել:

“Արդեն ինձ համար պարզ էր, որ նա վատառողջ է, դա շատ արագ տեղի ունեցավ”,-ասել է Հեդնը: Զանգն ավարտվել է նրանով, որ Հեդնն առաջարկել  է Սարգիսյանին վերցնել անորոշ ժամկետով արձակուրդ:

Սարգիսյանը ներողություն էր խնդրել օգոստոս ամսին տեղի ունեցած միջոցառման ժամանակ իր անպարկեշտ պահվածքի և ելույթի համար, որտեղ հայտնվել էր հարբած վիճակում:

Այդ ժամանակ նա նշել էր, որ կբուժվի և այլևս չի օգտագորի ալկոհոլ, որպեսզի մնա քոլեջի ֆուտբոլի թիմում այս խաղաշրջանում, սակայն նա չկարողացավ դա անել:

“Մենք բոլորս մտահոգված ենք մարզիչ Սարգիսյանի ևնրա առողջության համար”,-ասել է Հեդնը,-“հիմա Քլեյ Հելթոնը կստանձնի գլխավոր մարզչի դերը թիմի համար”:

“Շնորհակալություն ժամանակավոր համալսարանի ֆուտբոլի թիմի գլխավոր մարզիչ նշանակելու համար, բարեբախտաբար, թե դժբախտաբար նախկինում ես եղել եմ ասյ իրավիճակում”,-ասել է Հելթոնը:

Չնայած որ Սարգիսյանի հեռանալուց հետո նրա անվան դիմաց տեղադրված է “ժամանակավոր արձակուրդ” ծրագրից, կա գերիշխող տեսակետ, որ սա կլինի մշտական արձակուրդ գոնե մինչև այս մրցաշրջանի ավարտը:

Ա.Ս.