Պետական փաստաբանները հետաքննություն են սկսել Volkswagen-ի դեմ

Կալիֆորնիան և 26 ուրիշ նահանգներ հետաքննություն են սկսել Volkswagen-ի դեմ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ պատրաստվել է դիզելային արտանետման տեխնոլոգիա, որի շնորհիվ մեքենաները կարողանում են անցնել Միացյալ Նահանգների թեստավորումը /smog test/:

Միչիգանի փաստաբան Gen.l Bill Schuette-ի գրասենյակից տեղեկացնում են, որ իրենք և ևս 26 փաստաբաններ պատրաստվում են դատական ծանուցագիր ուղարկել գերմանական ավտոարտադրողին: Մամլո խոսնակ Անդրեա Բիլթին հայտարարել է, որ շատ նահանգներ կհետաքննեն ինչպես իրենց սպառողների պաշտպանության, այնպես էլշրջակա միջավայրի պաշտպանության բաժինների կողմից:

Այս բացահայտման միջոցով պարզ է դարձել, որ  օգտագործվող գաղտնի ծրագիրը ԱՄՆ-ում թույլ է տվել խափանել շուրջ կես միլիոն ավտոմեքենաների  smog թեստավորումը:

Հետաքննության մեջ ընդգրկված մյուս նահանգներն են` ԱԼբաման, Արիզոնան, Կոննեկտիկուդը, Դելվարը, ֆլորիդան, Իլինոիսը, Ինդիանան, Այովան, Կենտուկին, Մեինը, Մերիլենդը, Միսիսիպին, Նեբրասկան, Նեւադան, Նյու Մեքսիկոն, Նյու Յորքը, Հյուսիսային Կարոլինան, Օկլահոման, Օրեգոնը, Փենսիլվանիան, Ռոդ կղզին, Թենեսիին, Տեխասը, Վերմոնտը եւ Վիրջինիան. Վաշինգտոն Դի Սին ևս ներգրավված է:

Ա.Ս.