Արդեն հնարավոր է իմանալ մահվան օրն ու ժամը

Ամեն ինչ հնարավոր է հաշվարկել տեխնոլոգիայի այս դարում: Այս ժամանակաշրջանի գլխավոր զենքերից մեկը տենխնոլոգիական բացահայտումներն են:

Վերջերս Medikforum.ru կայքը ներկայացրել է մի նոր բացահայտում` գիտնականները ստեղծել են մի հզոր համակարգիչ, որով հնարավոր է հաշվել մարդու մահվան օրն ու ժամը` 96% ճշտությամբ: Վերջին 30 տարում փորձարկել են 250 000 մարդու համար և արդյունքերն ապշեցնող են. պարզվել է` համակարգիչն ավելի ճիշտ է կանխորոշում մահվան օրը, քան արյան անալիզը:

Ամեն 3 րոպեն մեկ համակարգիչը վերցնում է մարդու տվյալները, այդ թվում՝ թթվածնի մակարդակը և զարկերակային ճնշումը։ Տվյալները համեմատում է արդեն գոյություն ունեցող թվերի հետ և տալիս մինչև 95% ճշգրտությամբ ախտորոշումը։ Համակարգիչը տեսնում է նախկինում ունեցած բոլոր հիվանդությունները և կարող է անգամ ախտորոշում դուրս գրել ապագայի համար։

Ըստ գյուտի հեղինակ գիտնականների` սարքը չի գալիս փոխարինելու բժշկին, այլ այն աջակցելու է բժշկին` ժամանակին տեսնել և հնարավորինս կանխարգելել մահը:

Ա.Ս.