Չորեքշաբթի օրը Կալիֆորնիայի ժողովը ընդունեց օրենք այն մասին, որ անբուժելի հիվանդները իրավաբանորեն կարող են վերջ տալ իրենց կյանքին` նահանգային սենատին առաջարկ ուղարկելուց և վերջինիս հաստատումը ստանալուց հետո:
Օրենսդիրները երկարատև բանավեճից հետո քվեարկեցին 42 կողմ 33 դեմ: Բանավեճի ընթացքում շատ օրենսդիրներ դեմ էին հանդես գալիս` առաջ քաշելով իրենց հավատքը /կրոնական հայացքները/:
“Ես որպես քրիստոնյա չեմ հավակնում իմանալ, թե Աստված Իր մտքում ինչ ունի մեր բոլորի համար, թե ինչու այս աշխարհում կա ցավ և տառապանք: Բայց ես գիտեմ, որ Աստված ողորմած է: Եվ մենք պետք է հնարավորություն տանք ուրիշներին ընտրություն անել”,- ասել է ժողովի խոսնակ Քատարինե Բեյկերը, ով կողմնակից էր այս օրինագծին,-“ Ես հավատում եմ, որ դաժան է, բայց ավելի դաժան չէ, քան զրկել նրանց իրենց հնարավորությունից իրենց կյանքի վերջին ժամերին և օրերին”:
Օրենսդիրների կողմից դա եղել է երկրորդ ջանքը այս տարվա մեջ, որպեսզի թույլ տան բժիշկներին դուրս գրել կյանքին վերջ տվող դեղորայք` հետևելով հանրության մեծ ուշադրությանն արժանացած 29-ամյա Բրիթնի Մայնարդի դեպքին: Կալիֆորնիայում ապրող այս կինը, ով ուներ ուղեղի քաղցկեղ, ստիպված էր տեղափոխվել Օրեգոն` օրինական ճանապարհով իր կյանքին վերջ տալու համար:
Ավելի վաղ այս միջոցը արգելվել էր կրոնական ընդդիմության և տատանվող դեմոկրատների կողմից:Նորացված տարբերակը առաջ քաշվեց այն բանից հետո, երբ մոտ 2 տասնյակ նահանգներ այս տարի ներկայացրեցին “օգնություն մահանալու հարցում” օրինագծերը: Հարկ է նշել, որ դեռևս ոչ մեկը չի անցել:
Մինչ այս բժիշկներին թուլատրվում էր դուրս գրել կյանքին վերջ տվող դեղամիջոցներ միայն Օրեգոնում, Վաշինգտոնում, Վերմոնտում ու Մոնտանայում:
Մահվան իրավունքի շարժումը սկսվեց Մայնարդի աղմկահարույց դեպքից հետո, երբ նա օն լայն տեսաձայնագրությունների միջոցով քննարկում էր, որ իրեն պետք է հասանելի լինեին մահացնող /կյանքին վերջ տվող/ դեղամիջոցները իր իսկ նահանգում:
Պարզ չէ, թե որտեղ նահանգապետ Ջերրի Բրաունը, ով ցմահ կաթոլիկ է, կանգնեց հարցի առաջ:
Կրոնական խմբերը և հաշմանդամների շահերը պաշտպանող իրավաբանները տարեսկզբին դեմ էին այս օրինագծին` պնդելով, որ դա Աստծո կամքին դեմ գնալ է և վտանգում է անբուժելի հիվանդների կյանքը` պարտադրված մահվան տանելով:
Ժողովի խոսնակ Սյուզան Թալամանթես Էգմանը ներկայացրել է վերջին օրինագիծը որպես դեմոկրատ նահանգապետի կողմից առողջապահության ֆինանսավորմանը նվիրված հատուկ նստաշրջանի մի մաս:
Բրաունը հրաժարվել է դիրքորոշում հայտնել մահանալու իրավունքի օրենսդրության վերաբերյալ, չնայած նրա խոսնակը այս տարվա սկզբին հայտարարել էր, որ Բրաունը չի համարում, որ դա հատուկ նստաշրջանում քննարկվելիք հարց է:
Փաստաբանները դիմել են դատարան և “մահանալու իրավունքի” փաստաբանական խումբը հայտարարել է, որ կփորձի օրինագիծը հասցնել 2016 թ. քվեարկության, եթե կորցնեն իրենց կողմնակիցներին օրենսդիր մարմիններում:
Ա.Ս.