Դեռևս հուլիսի 31-ից սկսված խոշորագույն հրդեհը մարելու “մտադրություն” չունի. Տարհանումներ Ֆրեզնոյում

Սիրեա Նևադայում խոշորագույն հրդեհի բոցերը, որ  ստիպել էին պաշտոնյաներին փակել Kings Canyon National Park-ի  մոտակայքում գտնվող ճամբարը, շարունակել է զարգանալ երկուշաբթի օրը: Անտառային հրդեհը հասել է Ֆրեզնո և Ֆրեզնոյի պաշտոնյաները ստիպված են եղել տարհանման հրամաններ արձակել:

Ֆրեզնոյի արևելքում վառվող թեժ կրակը տարածվել է մոտավորապես 149 մղոն` ըստ ԱՄՆ անտառային ծառայության:

Մոտ 2000 հրշեջներ, որ տեղակայված են այդտեղ, մարտնչում են “ծայրահեղ հրդեհային վարքագծի” դեմ` ներառյալ անկանխատեսելի քամիներ, ցածր խոնավություն, բարձր ջերմաստիճան, խորդուբորդ տեղանք:

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է հուլիսի 31-ի կայծակի հարվածից:

Անտառային ծառայությունների մամլո խոսնակի հաղորդմամբ, մինչ այժմ հրդեհաշիջման աշխատանքների ծախսը գերազանցել է $67 միլիոնը:

Հարավային լանջում  Converse-ի ավազանի երկայնքով ձգվող կրակը ստիպել  է Ֆրեզնոյի պաշտոնյաներին կազմակերպել բնակիչների տարհանումը Crabtree, Cherry Gap, Dunlap և այլ հարակից տարածքներից: Դեռևս պարզ չէ, քանի բնակիչ է տուժել:

Պաշտոնյաները կենտրոնացել են նաև Cedar Grove-ին մոտեցող կրակի վրա, որը մի փոքր զարգացում ունի դեպի Կալիֆորնիա:

Տարհանումների մասին հրաման չի եղել մինչև օգոստոսի 20ը, երբ   Hume Lake քրիստոնեական ճամբարի ճամբարականները և հարակից մի քանի տարածքների բնակիչներ ստիպված են եղել արագ ուժով դուրս բերվել:

“Բարենպաստ քամիները կիրակի երեկոյան թույլ են տվել վերահսկել կրակը հարավ-արևմտյան եզրին` հեռացնելով որոշ պոտենցիալ վառելիք և սահմանափակելով կրակի բոցերը”,- ասել է անտառային ծառայության մամլո խոսնակ Քրիստեն Միլլերը:

Ծանր ծուխը շարունակում է տարածվել Cedar Grove-ի, Wishon Reservoir-ի և Hoist Ridge-ի վրա:

Կրակի սպառնալիքը` զուգորդված ծխի վտանգի հետ, ստիպել է պաշտոնյաներին փակել Kings Canyon National Park-ի ճամբարը և  Sequoia ազգային անտառի` ճամբարին հարող տարածքները:

Ծուխը նաև բարդացրել է հրշեջների աշխատանքը` ստիպելով նրանց վերադառնալ լայնածավալ օդային գործողությունների` սահմանափակ տեսանելիության պատճառով:

Կանխատեսվում է, որ հրդեհն ակտիվ կմնա այս շաբաթ էլ` ջերմաստիճանի բարձրացման և խոնավության մակարդակի նվազման պատճառով:

Ա.Ս.