«Երբեք չեմ հաշվել, թե որքան գումար եմ ծախսում մեքենայի վառելիքի համար». ի՞նչ մեքենա է վարում Նիկոլայ Ղազարյանը

HotNews.am կայքը շարունակում է պարզել ու ընթերցողներին ներկայացնել՝ ինչ մեքենաներ են սիրում ու վարում հայ հայտնիները: Մեր բլից հարցերին այս անգամ պատասխանել է դերասան Նիկոլայ Եղիազարյանը:

-Նիկոլայ, ինչի՞ց կարող եք գլխի ընկնել, որ դիմացի մեքենան կին է վարում:

– Երբ թույլ չի տալիս ետևում գտնվող մեքենան վարի:

-Ո՞ր տարիքից եք սկսել մեքենա վարել:

-14 տարեկանից վարել իմացել եմ:

-Ինչը կարող է Ձեզ ղեկին հունից հանել:

-Երբ դիմացի մեքենան կին է վարում)))

-Ի՞նչ երաժշտություն է հնչում Ձեր մեքենայում:

-Միանշանակ Ռուբեն Հախվերդյան և Ֆորշ։

-Իր, որը միշտ մեքենայում է:

-Ակնոցներ։

-Ամսվա կտրվածով որքա՞ն գումար եք ծախսում մեքենայի վառելիքի համար:

-Երբեք չեմ հաշվել։

-Ովքե՞ր են Ձեր մշտական ուղևորները:

-Ընտանիքիս անդամներն ու մտերիմ ընկերներս։

-Ամսվա կտրվածով որքա՞ն գումար եք վճարում որպես տուգանք:

-Դեռ շարունակում եմ վճարել։

-Քանի տարեկանից սկսած եք մեքենա վարում:

-18 տարեկանից:

-Ո՞րն է Ձեր երազանքների մեքենան:

-Չունեմ երազանքների մեքենա։