Օրինապահ մարմինները պահանջում են Էլ Չապոի թմրանյութերի շրջանառության մեջ դրած 12,6 միլիարդ գումարը։

Միացյալ Նահանգների իշխանությունները «Սինալոա» հանցավոր խմբավորման նախկին պարագլուխ Խոակին Գուսման Լոերից, ով հայտնի է «Էլ-Չապո» , իսպաներենից թարգմանաբար՝ «Թզուկ» մականունով, պահանջում է 12,6 միլիարդ դոլար։ Հենց այդքան է կազմում այն գումարը, որը «Թզուկը» կարողացել է օրինականացնել ԱՄՆ-ում կոկաինի ու հերոինի վաճառքից այսպես ասած՝ «վաստակած» փողերից։ Համապատասխան միջնորդությունը ներկայացված է Նյու-Յորք նահանգի Արեւելյան շրջանի դատախազությունից, նույն շրջանի դատարանին։ Միջնորդությունում նշվում է պահանջվելիք գումարի չափը՝ 12 666 191 704 դոլար։ Հայցում կարեւորվում է ոչ այնքան այն, թե «Թզուկը» կարող է արդյոք այդ գումարը վճարել թե չէ, այլ այն, որ այդ գումարը ենթակա է առգրավման։