Վան դե Բեկը կարող է տեղափոխվել «Ռեալ»

Իսպանական Marca պարբերականը հայտնում է, որ Ամստերդամի «Այաքսի» 22-ամյա հոլանդացի կիսապաշտպան Դոնի Վան դե Բեկը կարող է տեղափոխվել «Մադրիդի Ռեալ»: Նշվում է, որ գործարքը կարող է կազմել 65 մլն եվրո եւ մադրիդցիները հոլանդացու տրանսֆերը կարող են ձեռք բերել Լյորենտեի եւ Սեբալյոսի վաճառքից ստացած գումարով: Հավելենք, որ Լյորենտեն արդեն հեռացել է «Ատլետիկո», իսկ Սեբալյոսի ապագան դեռեւս մշուշոտ է : Հիշեցնենք նաեւ, որ Վան դե Բեկը «Ռեալի» համար համարվում էր «Պլան Բ»` Պոլ Պոգբայից հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/911747/