Mezzo-ի աչքի լույսը տարան Veranda

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Լոս Անջելեսի ամենապահանջված հայ երգչուհիներից Արաքսյա Ամիրխանյանը լքել է Mezzo-ն: Եվ քանի որ այս իրադարձությունը դարձել է քաղաքի համար մեկ խոսակցությունը, Ձեզ ենք ներկայացնում դեպքի որոշ մանրամասներ: Պարզվում է, որ երգչուհին այժմ ներկայանում է ոչ թե մեկ, այլ միանգամից երկու հաջողակ նախագծերում: Արաքսյան ելույթ է ունենում Լոս Անջելեսի թոփ ռեստորաններից մեկում՝ Veranda-ում, որը համարվում է Գլենդելի ամենապահանջված ռերստորանը. այսպես ասած, ամենապահանջված երգչուհին ամենապահանջված ռեստորանում:
Արաքսյան միաժամանակ վերսկսել է իր ելույթները այս տարվա ամենաաղմկահարույց նախաձեռնությունում՝ Project #1-ում. խումբը համարվում է Գլենդելի այս տարվա հայտնությունը:

Այս պահին միայն պարզ է, որ Mezzo-ի աչքի լույսը տարան Veranda, իսկ Project #1-ը չկորցրեց իր առանցքային դերակատարում ունեցող մասնակցին:
Փորձեցինք կապվել երգչուհու հետ` իմանալու համար, թե որոնք են նախկին աշխատավայրից հեռանալու պատճառները, սակայն չհաջողվեց նրա հետ կապ հաստատել: Ամեն դեպքում հաջողություն ենք մաղթում սիրված երգչուհուն և ցանկանում ամենալավն ու բարին: