«Ասֆալտին փռելու» օպերացիայի շրջանակում բերման է ենթարկվել օրենքով գող Զապը

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այսօր երեկոյան «Ասֆալտին փռելու» օպերացիայի շրջանակում  Երևանի Նալբանդյան փողոցի մոտակայքից բերման է ենթարկվել օրենքով գող Անդրանիկ Սողոյանը՝ «Զապը»:

Քրեական հեղինակությունը թիկնազորով շրջելուց բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցների կողմից: Ըստ մեր տեղեկությունների՝ Անդրանիկ Սողոյանի՝ Զապի, հետ եղել է նաև օրենքով գող՝ Սուրեն Ավետիսյանը՝ լեննականցի Սուրոն:

Հիշեցնենք, որ օրերս նույն օպերացիայի շրջանակում բերման էին ենթարկվել նաև «Սեմուր ընդ կո» ընկերության սեփականատիրոջ որդին, ինչպես նաև քրեական հեղինակություն Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը:

Աղբյուրը` https://www.1in.am/2521995.html