Սկանդալ շոուբիզնեսում. Հաճախորդն ըմպելիքը լցրել է երգիչ Նարեկ Մակարյանի դեմքին

Երգիչ Նարեկ Մակարյանի անվան հետ կապվող սկանդալները հաջորդում են մեկը մյուսին: Նախորդ անգամները դեռ չմարսած, երգիչն այսօր էլ թաթախվել է աղմկահարույց մեկ այլ միջադեպի մեջ:

Մեր տեղեկություններով՝ ժամեր առաջ Բուլվարդիա ռեստորանում ելույթից հետո Նարեկը մոտեցել է հյուրերից մեկի սեղանին: Հավաքվածների հետ զրույցն այնպես է ընթացել, որ ներկաներից մեկը ձեռքի տակ եղած Coca Cola-ն դատարկել է նրա դեմքին: Նկատենք, որ ռեստորանը, որը գտնվում է Բըրբանկ քաղաքում, չի կարողացել ապահովել հյուրերի անվտանգությունն, ու արդյունքում նրանք անուղակիորեն ներքաշվել են այս պատմության մեջ: Դեպքի առավել մանրամասները LosArmNews.com կայքը կներակայցնի ավելի ուշ:

Իսկ մինչ այդ, հավելենք, որ ըստ մեր տեղեկությունների, Մակարյանն այս ռեստորանում տևական ժամանակ աշխատել է առանց աշխատանքի իրավունքի: Այս պահին ունի աշխատանքի իրավունք, թե ոչ, պարզ չէ, բայց վստահ ենք, որ իրավապահ մարմիններն այս հարցով ևս առաջիկայում կզբաղվեն:

Այս միջադեպը չի զարմացնի բոլոր նրանց, ովքեր վերջին շրջանում լսել են Նարեկի տխրահռչակ արկածների մասին: Նրա պահելաձևն արդեն քանիցս իրեն կրակն է գցում, ու ստիպում, որ շրջապատի մարդիկ իրեն խելքի բերեն՝ ապտակելով, վռնդելով կամ որևէ այլ տարբերակով:

Այս շարքից օրինակ՝ վերջերս ակտիվ քննարկվում էր այն մասին, որ Նարեկին Փասադենա քաղաքում գտնվող ակումբներից մեկում հաճախորդները պարզապես վռնդել են այնտեղից: Այս ամենը սկսել է Գլենդելում երգչի ստացած հայտնի ապտակից, որից հետո Նարեկին կարգի հրավիրողների թիվն սկսել է օր օրի շատանալ:

Լոս Անջելես տեղափոխված երգչին Հայաստանում ևս ընդունում էին ոչ միանշանակ. այն աստիճան, որ նախքան այստեղ տեղափոխվելը նրա պրոդյուսերը ստիպված է եղել բառացիորեն հետ վերցնել նրա արդեն նկարահանված տեսահոլովակը, երգը ու այն նվիրել Քրիստինե Պեպելյանին: Լոս Անջելես տեղափոխվելուց հետո այս պատմությունը Նարեկը շատերին է պատմել՝ իրեն հարմար երանգներով ու որպես զոհ ներակայանալով, բայց, ինչպես տեսնում ենք, այստեղ նրա հանդեպ ավելի կոշտ են գտնվել: Եթե Հայաստանում սահմանափակվել են երգ խլելով, այստեղ՝ ապտակելով, վռնդելով են հարցերը լուծում: Որոշները փորձում են Նարեկին հետ բերել երկիր ու հիշեցնել՝ ինքն ով է, և իրեն ինչ է կարելի, ինչ չի կարելի. պարզապես մարդկանց մոտ տարբեր են երկիր հետ բերելու գործընթացի կազմակերպումը:

Նարեկին մնում է Լոս Անջելեսից հետո իր բախտն օրինակ՝ աֆրիկյան որևէ երկրում փորձի, եթե դա էլ չօգնեց, տիեզերագնաց դառնալու տարբերակը կա ու կա:

Շատերն ասում են, թե նա ինքնասիրության հետ կապված խնդիրներ ունի ու չի կարողանում հավուր պատշաճի շփվել շրջապատի հետ: Մասնավոր զրույցներից մեկում մեր զրույցակիցը նույնիսկ զուգահեռներ տարավ ալֆոնսի կերպարի հետ, «ով, սիրում է հարուստ կանանց մոտ լացել խղճահարություն առաջացնել իր անբախտ կյանքով, իր լեզվով ասած՝  «քերել» նրանց, հետո անցնել մյուս զոհին»:

Հիշեցնենք, որ վերջերս մենք ևս անդրադարձել էինք Նարեկ Մակարյանին՝ ներկայացնելով նրա քաղաքական հայացքները:  Ուշադրություն էինք հրավիրել այն հարցին, թե ինչպես  Ռիտա Սարգսյանի թեթև ձեռքով բանակից ազատված դասալիքը Գլենդելի փողոցներում «Նիկոլ» էր գոռում:

ՀԳ. LosArmNews.com կայքն իր հաջորդ հրապարկումներով ընթերցողների համար կփորձի բացահայտել, թե այդ ինչ հարուստ կանայք են ընկել Նարեկի «ծուղակը», արդյոք նրանց ամուսինները տեղյակ են, թե ինչ երգեր են իրենց նվիրում սեփական կանայք, և վերջապես ով  է հայտնի ապտակի հեղինակը, որի թեթև ձեռքով Նարեկն այս օրն ընկավ: