ԼԳԲՏ ակտիվիստ Հայկ Հակոբյանը մասնակցել է Թավշյա հեղափոխության․ Նա պնդում է, որ Շուռնուխում կատարվածում քաղաքական ենթատեքստ կա

Aravot.am-ը գրում է․ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 3-ին Շուռնուխ գյուղում հարձակում են գործել Հայկ Հակոբյանի տան վրա, ծեծել և գյուղից վտարել են իրեն ու իր տանը հյուրընկալած 8 ընկերներին՝ վերջիններիս իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման հիմքով: Այս մասին են վկայում հարձակվող անձանց կողմից հնչած վիրավորական, հայհոյախառն արտահայտություններն ու կոչերը, որոնք հաստատվում են նաև տուժողների մոտ առկա տեսանյութերով: Սա նաև հաստատել է Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը:

Հայկ Հակոբյանը ԼԳԲՏ ակտիվիստ է, այսինքն, զբաղվում է ԼԳԲՏ մարդկանց իրավունքների պաշտպանությամբ, ինչպես նաև պայքարում է անօրինականությունների, կոռուպցիայի դեմ, ինչպես իր գյուղում, այնպես էլ երկրում: Հակոբյանը ենթադրում է, որ այս պատմության մեջ կարող է թաքնված լինել նաև քաղաքական ենթատեքստ: Այդ իսկ պատճառով մեզ է ներկայացրել որոշ փաստեր նախկինում իր գործունեության և իր նկատմամբ ճնշումների վերաբերյալ:

Նշենք, որ Հայկը ակտիվ մասնակցել է Թավշյա հեղափոխության ընթացքում իրականացված միջոցառումներին։ Այդ ընթացքում նա իր ընկերոջ հետ մեկնել է Գորիս՝ համախմբելու տեղի ժողովրդին՝ խաղաղ հավաք իրականացնելու նպատակով։

Մեկնելու օրը, ըստ Հայկ Հակոբյանի, նրա բարեկամներին են զանգահարել անձինք՝ Գորիսի քաղաքապետի հրամանով՝ սպառնալով, որ իր համար «լավ չի լինի», եթե շարունակի «նման բաներ անել»։ Նույն պահանջով Հայկի հորն է զանգել թաղային ոստիկանը։ Հետագայում Հայկը ահազանգել է տեղի ոստիկանության բաժին՝ հայտնելով իր նկատմամբ քաղաքապետի գործադրած ճնշման մասին։ Ոստիկանությունը որևէ քայլ չի ձեռնարկել, սակայն հավաքը Գորիսում տեղի չի ունեցել։ Հաջորդ օրը Գորիսի կենտրոնում Հայկը և իր ընկերը բռնության զոհ են դարձել։

Դեպքը տեղի է ունեցել սույն թվականի ապրիլի 21-ին։ Հետագայում Հայկ Հակոբյանը, տեղեկանալով Շուռնուխ գյուղի գյուղապետի կողմից իրականացվող կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործունեության մասին, լսելով գյուղացիների բողոքները, նրանց անունից նամակ է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս միջոցներ ձեռնարկի պարզելու համար գյուղապետի գործողությունների իրավաչափությունը։

Մասնավորապես, նամակում նշվել է, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները գյուղացիներին էր տրվել վարձակալությամբ, ինչի արդյունքում գոյացած գումարները յուրացվել են, վաճառվել է նաև գյուղի դպրոցը, արդյունքում կրթությունը գյուղում պատշաճ չի կազմակերպվում, ինչպես նաև այն, որ պետական ծրագրերով գյուղին հատկացված սերմացուն ու վառելիքը գյուղացիներին չեն հասնում։

Շարունակությունը  այստեղ։