Ռիտա Սարգսյանը երգչին օգնել է խուսափել ծառայությունից՝ տեսողական «սարքովի» խնդիրների հիմքով. շարքի հաջորդ բացահայտումը

LosArmNews.com կայքը շարունակելով իր շարքն՝ այս անգամ ներկայացնում է հաջորդ երգչին, ով կարողացել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, խուսափել պարտադիր ժամկետային զինծառայությունից:

Եվ այսպես, հեղափոխության օրերին իրենց թացն ու չորը տարբերող տասնյակ հայտնիների նման, իրեն նախկինում հովանավորողներից կտրուկ երես թեքելով,  ընդդիմության պոչը բռնեց նաև երգիչ Նարեկ Մակարյանը: Մինչ այդ պահը նախկին իշխանություններին հաճոյացող երգչի էջում այսօր արդեն կարելի է տեսնել քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին, պատգամավոր Ալեն Սիմոնյանին, ավելի վաղ՝ վարչապետ Փաշինյանին հաճոյացող ու նախկին կառավարությանը դատապարտող գրառումներ ու տեսանյութեր. դե գուցե նրանք էլ վաղը մյուս օր կարողանան իրեն ինչ-ինչ հարցերով սատարել:

Posted by Narek Makaryan on Sunday, April 22, 2018

Posted by Narek Makaryan on Sunday, April 22, 2018

 

Երգիչն, ով զինվորական համազգեստ կրել է բացառապես համերգների ու Լոս Անջելեսի փողոցներում զբոսնելու ժամանակ, զինվորական ծառայությունից ազատվել է ոչ օրինական ճանապարհով: Ինչպես ներկայացրել էինք նախորդ դեպքում, այս անգամ էլ «գործը գլուխ է բերել» Ռիտա Սարգսյանը: Նախկին նախագահի տիկնոջը դիմելուն երգիչը հասել է միջնորդությամբ. այս «ազգանվեր» գործն իր ուսերին է վերցրել կոմպոզիտոր, երգահան Արամ Սաթյանը, ում հետ Նարեկը ծանոթացել ու մտերմացել է համերգներից մեկի ժամանակ: Հայկական շոուբիզնեսին մոտ կանգնած Ռիտա Սարգսյանը, այս անգամ էլ տեղի տալով կոմպոզիտորի թախանձանքներին, այնպես է դասավորել տվել, որ տեսողության հետ որևէ խնդիր չունեցող երգիչն ազատվել է ծառայությունից՝ վատ տեսողության հիմքով:

Ի դեպ, նշենք, որ տեսողական խնդիրների հիմքով զինծառայությունից ազատումը կարգավորվում է «Զինապարտության մասին օրենքով»: Ընդ որում, օրենքն այնքան խիստ է շարադրում ծառայությունից ազատվելու հիմքերը, որ հատուկենտ զորաչոկիչներ են, որ իսկապես բավարարում են չափորոշիչներին ու ազատվում են զինծառայությունից. մնացածը, թեպետ ունենալով տեսողական խնդիրներ, զոչակոչվում են բանակ՝ ըստ օրենքի ծառայելու սահամանափակումով, բայց իրականում ծառայությունն անցկացնում են մյուսներին հավասար պայմաններով ու նույն ծանրաբեռնվածությամբ:

Այս դեպքում, երգիչն, ով երբևէ չի խոսել իր ունեցած տեսողական խնդիրների մասին, որոշների թեթև ձեռքով դարձել է հիվանդության ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ կրող ու ազատվել հայրենիքի առաջ պարտավորություններից: