Նոր մանրամասներ 14 ամյա կորած տղայից․հարազատները մեղադրում են ոստիկաններին

14 ամյա Հայկը, փաստորեն, այդպես էլ չգտվեց։ Հունիսի 9-ից տանից դուրս եկած երեխան համարվում է անհետ կորած։ Արդեն 2 ամիս․․․60 օր հիվանդ երեխան տանը չէ․․․Փշաքաղվելու աստիճան այս պատմությունը անտարբեր չթողեց ոչ ոքի։  Մի քանի կցկտուր ինֆորմացիա կար միայն, տղան տանից ոտաբոբիկ է դուրս եկել, աուտիզմով է տառապում:

Այս խոսքերը բավարար էին, որ բոլորը ոտքի կանգնին՝ նախ փնտրեցին ոստիկաններն ու փրկարարները ապա միացան կամավորներ, գյուղացիներ, հոգեբաններ, սրտացավ մարդիկ, պարզապես անծանոթներ՝ լիահույս, որ Հայկին կգտնեն: Բոլորը աչքները չորս արած սկսեցին որոնել կանաչ վերնաշապիկ և կիսավարտիք հագած, կարճ մազերով, տարօրիանկ նիստուկացով տղայի: Օր ու գիշեր, մարզից մարզ, քաղաքից քաղաք, ձորակից ձորակ և անգամ նկուղից նկուղ բոլորը աԱուտիզմով տառապող Հայկին էին փնտրում։

10 օր հետո քրեական գործ հարուցվեց, որից դեռ հստակ պատասխան չկա։ Միայն տեսնողներն էին, որ ժամանակ առ ժամանակ Հայկին տեսնում էին տարբեր տեղեր, սակայն անգամ նկարահանող սարքը փոքրիկ Հայկին չգտավ․․․ Համացանցում տարբեր վարկածներ էին շրջանառվում, ամենաանտրամաբանականից մինչև իսկ հստակ փաստարկներ։ Վերջերս անգամ լուրեր տարածվեցին, թե երեխայի օրգաններն են վաճառվել։

Այս լուրերը փաստերոն կարդում են նաև Հայկի հարազատները։ Հայկի եղբոր ընկերը՝ Անդրանիկ Հարությունյանը, ով ակտիվ մասնակցում էր որոնողական աշխատանքներին, primenews․am կայքի հետ զրույցում նշեց, որ տղային դեռ փնտրում են․

«Մենք ընկերնեով դեռ փնտրում ենք։ Հույս ունենք, որ գուցե գտնենք։ Ոչ մի նորություն սակայն չկա, տղան դեռ չի գտվել։ Մենք ևս լսել ենք տարբեր վարկածներ, այդ թվում օրգանների վաճառքի հետ կապված։ Դա կպարզի ոստիկանությունը։ Սակայն հենց ոստիկանությունը ևս ունի բացթողումներ։ Օրինակ նրանք հրապարկեցին մի նկար, որտեղ Հայկը նույն շորերով էր, ձեռքին տոպրակ։ Նրանք ասացին, որ այդ նկարը Հայկի մայրն է տվել, մինչդեռ նման նկար Հայկի մայրը պնդրում է, որ չի տվել»,-ասում է նա:

Աղբյուրը՝ PrimeNews.am