«Ամբոխի միջից հրազենով կրակում են ոստիկանների վրա, սա ի՞նչ արդարացում ունի, այդ փայտերը ի՞նչ արդարացում ունեն, այդ ձողերը բռնողները կարգի՞ն մարդիկ են: Ես ամոթալի եմ համարում, եթե նման մարդկանց մենք համարում ենք մեր ժողովուրդը: Չեմ ասում, որ այնտեղ կարգին մարդիկ չկան, բայց ամեն ինչ խառնել իրար, հուզական ելույթներ ունենալ` ես դեմ եմ դրան: Բան ունենք ասելու, շիտակ ասենք: Ինչու՞ մեկդ չդատապարտեց այդ մարդկանց, որ այդ բաներն անում են: Ասում եք` առավոտյան էս են արել-էն են արել, չե՞ք տեսել այդ կադրերը, թե՞ այդ փայտերը պատահաբար այնտեղ հայտնվեցին, այդ նռնակներն ու զենքերը պատահաբար այնտեղ հայտնվեցին»։
Տիգրան Թորոսյան, մարտի 2/ ԱՐԽԻՎ
Աղբյուրը՝ Primenews.am