«Ապրեք իրար հետ, իրար վրա, իրար տակ, իրար մե՜ջ… Ոնց ուզում եք ապրեք, բայց վերջը տվեք ձեր քարոզներին ու ձեզ զոհի տեղ դնելուն». օգտատերը՝ նույնասեռականների երեկվա դեպքի մասին

Ֆեյսբույքան օգտատեր Sargssian Annie – Sannié-ն իր էջում գրել է.

Ես հոմոֆոբ չեմ, բայց ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս) ակտիվիստների ակտիվությունը արդեն քարոզի ա վերածվում ու էնքան են ամեն տեղից բարձրախոսներով գոռգռում. «Մեզ պաշտպանեք, մեզ վրա մի հարձակվեք», որ եթե իրանց համար առանց գոռգռալու ապրեին, իրանց ոչ էլ ինչ-որ մեկը առանձնակի ուշադրություն կդարձներ։

Դեռահասների են գտնում ու իրանց սեմինարներով ու թրեյնինգներով, որ ԼԳԲՏ լինելը նորմալ բան է, ուղեղները լցնում, տանում իրանց մոտ։
Թողեք բոլորին հանգիստ! Եթե մարդն ի ծնե ունի որոշակի սեռական հակումներ նույն սեռի նկատմամբ, ինքն առանց ձեր քարոզների ի վերջո էդ ուղին կբռնի, մի անհանգստացեք։

Ու եթե ձեր համար հանգիստ ապրեք՝ առանց այլ մարդկանց անձնական տարածք ներխուժելու, առանց լկտիի վարք դրսեւորելու, ձեզ ոչ մեկ ոչ մի բան չի ասի։

Ապրեք իրար հետ, իրար վրա, իրար տակ, իրար մե՜ջ… Ոնց ուզում եք ապրեք, բայց վերջը տվեք ձեր քարոզների վերածվող սեմինարներն ու նյութեր տարածելը ու ձեզ զոհի տեղ դնելը, թե չէ պատասխանատու չեմ ես այլեւս իմ քայլերի համար։

Արդեն մենք ավելի շատ ունենք պաշտպանվելու կարիք, քան ԼԳԲՏ։ Ոնց պտտվում ես, ինչ-որ համասեռամոլ ասում ա՝ ինձ թարս նայեցիր, ինձ անվճար տուն չնվիրեցիր, քայլում էի, կարմիր գորգ չփռեցիր, ուրեմն դու հոմոֆոբ ես ու անհանդուրժող։

Այ քեզ բան, հավասարություն եք ուզում, ձեզ հավասար պահեք ու մի պարտադրեք այլ մարդկանց, որ ձեզ Աստծո պես վերաբերվեն ու արտոնություններ տան մենակ նրա համար, որ հանկարծ ձեր կողմից հոմոֆոբ չկոչվեն։

ԵՂԵՔ ԲՈԼՈՐԻՆ ՀԱՎԱՍԱՐ, ԱՅՍԻՆՔՆ՝ ՀԱՍԱՐԱԿ, ԱՌԱՆՑ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ։

Եթե տեղյակ չեք, տեղեկացնեմ՝ դուք աստվածային, երկնային էակներ չեք, որ համասեռամոլ եք։ Դուք սովորական, հասարակ մարդ եք։

Սպանեցիք, թողեցիք արդեն։ Ձեր համար ապրեք՝ առանց այլ մարդկանց տռուսիկների մեջ մտնելու։

Ինչքան ասեցի սուս մնամ, չեղավ։

Էս ծեծի թեմայի հետ էլ չխառնեք գրածս!!!
__________
#ՄիԱրեքՍաննիէ