Հատկապես վերջին շրջանում դրամական փոխանցումների ու դրանց առաջացրած ոչ նախանձելի հետևանքերի մասին հաճախ է խոսվում:
Բազմաթիվ են այն կազմակերպությունները, որոնք, օգտվելով քաղաքացիների անտեղյակությունից կամ թերի ինֆորմացված լինելուց, ծուղակն են գցում վերջիններիս ու խոշոր գումարներ կորզում:
Մինչ այժմ գումար փոխանցող, սակայն իրավական դաշտից դուրս գործող կազմակերպությունների և անձանց համար րոպեների հարց է եղել քաղաքացիներին անօրինական գործարքների մեջ անուղղակիորեն ներքաշելը: Այնինչ, դրամական փոխանցումների բնագավառը պահանջում է վերահսկում և՛ իրավապահ մարմինների, և՛ կազմակերպություններից օգտվող քաղաքացիների կողմից:
Իրավագիտակից քաղաքացին մինչ կազմակերպությանը դիմելը հաշվի է առնում տվյալ ընկերության անցած ճանապարհն ու վստահության երաշխիքները:
Ոլորտի հնաբնակներից մեկը «ՄԱՆԻՏՈՒՆ» (MONEYTUN) ընկերությունն է, որն անցած 10 տարիների ընթացքում ապացուցել է, որ պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր փոխանցման համար: Ունենալով գործընկերների լայն ցանց և համագործակցելով առաջատար և հեղինակավոր մի շարք ընկերությունների հետ՝ «ՄԱՆԻՏՈՒՆ» ընկերությունն իրեն դիմողների համար առաջարկում է լավագույն պայմանները:
Արդեն շուրջ 10-ամյա ընկերությունը միջազգային փոխանցումների համար առաջարկում է մատչելի սակագներ և ճկուն պայմաններ` ապահովելով փոխանցումների կատարման արագությունն ու անվտանգությունը:
Նվազագույն միջնորդավճարներ, փոխանցված գումարի առաքում հասցեատերերին՝ անվճար և նույն օրը, կոմունալ վճարումների, ֆիքսված և բջջային հեռախոսակապի վճարումների 0% միջնորդավճար ու էլի տասնյակ այլ արտոնություններ, որոնք տրվում են այս կազմակերպության ծառայություններից օգտվող քաղաքացիներին:
Կազմակերպությունը ոչ թե մեկն է տասնյակից այլ ԱՄՆ-ում հայկական միակ արտոնագրված դրամական փոխանցումների համակարգն ունեցող ընկերությունն է:
Իր մեկնարկից սկսած «ՄԱՆԻՏՈՒՆ»-ն իր առջև նպատակ է դրել դառնալ դաշտում առաջատարներից մեկը՝ հենվելով հաճախորդների դրական կարծիքների, հանրային բարձր վարկանիշի, տարիների ընթացքում կուտակած փորձի ու վստահության վրա:
«ՄԱՆԻՏՈՒՆ» կազմակերպությունը աջակցում է նաև բարեգործությամբ զբաղվող մի քանի ընկերությունների:
Անկախ գումարի չափից՝ այն տեղ է հասնում անհապաղ ու անվտանգ: