ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հարցազրույցը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը ամբողջությամբ …

«Անպայման բողոքարկելու են, փորձելու են ինձ կրկին բանտ տանել, ստանալու է քաղբանտարկյալ այն իշխանությունը, որն ասում է` ՀՀ-ում քաղբանտարկյալներ չպետք է լինեն: Ես պատրաստ եմ պայքարել՝ լինելով թեկուզ բանտում, թե ազատության մեջ»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է որոշել վերադառնալ քաղաքականություն: